Երեւանում 36 նորածին անհասության ռետինոպաթիայի բուժման կապակցությամբ ենթարկվել է լազերային վիրահատության

Լուրեր

2010 թ. հունիսից մինչեւ այժմ հետազոտվել է վաղաժամ ծնունդի արդյունքում անհաս 400 նորածին, որոնից 36-ն անհասության ռետինոպաթիայի բուժման կապակցությամբ ենթարկվել են լազերային վիրահատության։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին Հայաստանի առողջապահության նախարարությունից, այս տվյալները ներկայացվել են Երեւանում հուլիսի 15-ին մեկնարկած «Անհասության ռետինոպաթիայի ազգային ծրագիր մեկ տարի անց՝ արդյունքներ եւ հեռանկարներ» թեմայով միջազգային համաժողովում, որը կազմակերպել է Հայկական ակնաբուժության նախագիծը, ԱՆ-ի, Լոս Անջելեսի մանկական աչքի կենտրոնի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցությամբ։

Նշենք, որ Հայաստանի առողջապահության նախարարության համապատասխան կարգադրությամբ` պարբերական ակնային զննումներ են իրականացվում նորածինների վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի Երեւանի բոլոր բաժանմունքերում: Համաժողովի շրջանակում ԱՄՆ-ից Հայաստան են ժամանել մանկական ակնաբույժեր եւ նեոնատոլոգներ, Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի Աչքի կենտրոնի ռետինալ ինստիտուտի տնօրեն Թոմաս Լին, Վեյլ Քորնել բժշկական քոլեջի ռետինալ ծառայությունների բաժանմունքի տնօրեն Փոլ Չանը, եւ Ֆիլադելֆիայի Մանկական հիվանդանոցի բժշկական փոխտնօրեն  Էլիզաբեթ Ռաաբը: Միացյալ նահանգներից ժամանած մասնագետները հայ գործընկերների համար անցկացրել են դասախոսություններ եւ գործնական աշխատանքեր:

Հուլիս 16-ին եւս վերապատրաստման գործնական դասընթացներ կկազմակերպվեն. ակնաբույժների համար` Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, եւ նեոնատոլոգների համար` Մուրացան բժշկական կենտրոնում:  Հայաստանյան մասնագետները կծանոթանան անհաս երեխաների ակնային զննման, ռետինոպաթիայի ախտորոշման, լազերային բուժման իրականացման  եւ նորագույն սարքավորման օգտագործման նրբություններին, ինչպես նաեւ իրենց ամերիկացի գործընկերներից  կստանան նոր տեղեկություններ նորածինների խնամքի շուրջ:

Նշենք, որ անհասության ռետինոպաթիան աչքերի ծանր հիվանդություն է, որը նորածինների մոտ հիմնականում առաջանում է խիստ վաղաժամ ծնունդի արդյունքում։ Հիվանդության զարգացման պատճառներն են՝ պտղի անհասությունը, ծնունդի ժամանակ մարմնի նվազ զանգվածը, թոքերի արհեստական շնչառության կիրառման հաճախականությունը։ Թթվածնի արհեստական մատակարարումը բացասաբար է անդրադառնում աչքի հյուսվածքի վրա՝ առաջացնելով ակնագնդի արյունատար անոթների ակտիվ զարգացումը, ինչն արդյունքում հանգեցնում է տեսողության էական նվազման։

Գովազդ