Վերջերս ամբողջ աշխարհում արձանագրվել են անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտներ 16 և ցածր տարիքի երեխաների շրջանում: Ընդամենը 276 դեպքից 162-ի ելքերը հայտնի են․ ապաքինվել են 138-ը (85%), գրանցվել է հիվանդության հետ փոխկապակցված մեկ մահ, 14 դեպքերում պահանջվել է լյարդի փոխպատվաստում:
Հիվանդության ծագումնաբանությունը դեռևս գտնվում է հետազոտման փուլում: Աշխատանքային վարկած շարունակվում է մնալ կապը ադենովիրուսային վարակի հետ: Այնուամենայնիվ, այլ վարկածները ևս օրակարգում են, օրինակ՝ ՔՈՎԻԴ-19-ը: Ընդհանուր առմամբ, արձանագրված դեպքերը համարվում են եզակի ու փոխկապակցված չեն միմյանց հետ, ինչը հնարավորություն է տալիս ենթադրել՝ այն մարդուց մարդուն չի փոխանցվում:
Հեպատիտի այս տեսակի բնորոշ ախտանշաններն են աղեստամոքսային տրակտի խանգարումները, որոնց հաջորդում են դեղնուկը, փսխումը, կղանքի գույնի փոփոխությունը, փորլուծությունը և սրտխառնոցը: Նման նախանշանների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բուժօգնության:
Աղբյուր՝ Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան էջ