Քաշաթաղից տարհանված ընտանիքում ծնվել են 12-րդ և 13-րդ զավակները

Լուրեր

Արտաշատի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել երկու տղա, որոնց ծնողները Արցախի Քաշաթաղի շրջանից տարհանվել էին և հանգրվանել Արարատի մարզում։

Խորհրդանշական անուններով փոքրիկ Մոնթեն և Նժդեհը ծնվել են 7 քույրերից ու 4 եղբայրներից հետո՝ համալրելով բազմազավակ ընտանիքը։ Փոքրիկները լույս աշխարհ են եկել կեսարյան հատմամբ՝ ԲԿ-ի փորձառու բժիշկ-մանկաբարձների շնորհիվ: Երեխաներն ու մայրը՝ 39-ամյա Մարիամը, իրենց լավ են զգում և շուտով դուրս կգրվեն։

Գովազդ