Երկարատև սպասումից հետո կինը լույս է աշխարհ է բերել իր դստերը «Շենգավիթ» ԲԿ-ում

Լուրեր

«Շենգավիթ» ԲԿ-ում գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանի և մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Հովհաննիսյանի օգնությամբ լույս աշխարհ է եկել փոքրիկ Մանեն։

Մանեին ծնողները երկար տարիներ են սպասել։ Հղիության ընթացքում երեխայի մայրիկն անցել է լուրջ խնդիրների միջով, հղիության 22 շաբաթականում գրանցվել է ներարգանդային աճի դանդաղում, ու շուրջ երկու ամիս կինն անցել է ստացիոնար բուժում՝ մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Հովհաննիսյանի հսկողության ներքո։

Մանեն ծնվել է 1.2 կգ քաշով, առաջին րոպեներից հետո ունեցել է շնչառական խնդիրներ ու տեղափոխվել «Շենգավիթ» ԲԿ-ի «Նորածնային և անհաս երեխաների ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման» բաժանմունք, որտեղ շուրջ մեկ ամիս նրա կյանքի համար պայքարել է նեոնատոլոգ Աիդա Հակոբյանը։

Փոքրիկն արդեն իրեն հրաշալի է զգում, կշռում է 1․9 կգ ու ծնողների հետ գնում է տուն՝ նրանց կյանքը նոր լույսով լցնելու և ընտանիքը լիարժեք դարձնելու։

 

 

 

Գովազդ