Հրաձգարանում հաճախորդի կրակոցի անդրադարձի հետևանքով 15-ամյա տղան վնասվածք է ստացել

Լուրեր

Հուլիսի 6-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխվել է «հարականջային շրջանում օտար մարմին» վնասվածք ախտորոշմաբ մի երեխա։

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 15-ամյա Աշոտ Ա.-ն է, որը ականջի մասում նշված վնասվածքը ստացել է հուլիսի 2-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում գործող «Երազ» այգու «Տիր» հրաձգարանում հաճախորդի կրակոցի անդրադարձի հետևանքով։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավոր երեխան սովորում է Երևանում գործող հիմնական դպրոցներից մեկի 9-րդ դասարանում: 

Գովազդ