Զոհվածների ընտանիքներում այս տարի 20 երեխա է ծնվել, 31 մայր էլ հղի է

Լուրեր

Անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակում այս տարվա առաջին վեց ամիսներին 44 երեխա է ծնվել։

ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանի խոսքով՝ վերջին 6 ամսվա ընթացքում արձանագրվել է 104 նոր հղիություն, և տարեցտարի ծրագրի արդյունքները բարելավվում են։ Եթե նախորդ տարի սպասարկել են 917 շահառուի, ապա 2022 թ․-ի միայն առաջին կիսամյակում սպասարկել են 577 շահառուի:

Նա նաև նշել է, որ մեծացել է զոհված հերոսների ծնողների դիմելիությունը։ Արդեն իսկ ծնվել է 20 երեխա, այս կիսամյակում էլ արձանագրվել է 31 հղիություն։

Գովազդ