Օգոստոսի 1-7-ին կանցկացվի կրծքով կերակրման համաշխարհային շաբաթը

Լուրեր

Օգոստոսի 1-7-ին ավելի քան 120 երկրներում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ, կանցկացվի կրծքով կերակրման համաշխարհային շաբաթը: Այդ ակցիայի նպատակը երեխաներին կրծքով կերակրելու պրակտիկան եւ երեխաների առողջությունը խթանելն է:

Ինչպես հայտնում են ԱՀԿ-ի փորձագետները, ամբողջ աշխարհում մայրական կաթով սնվում է մինչեւ 6 ամսական նորածինների 40 տոկոսը, թեեւ միայն կրծքով կերակրելն է համապատասխանում նորածին երեխաների բոլոր պահանջներին: Կրծքի կաթի

Օգոստոսի 1-7-ին ավելի քան 120 երկրներում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ, կանցկացվի կրծքով կերակրման համաշխարհային շաբաթը: Այդ ակցիայի նպատակը երեխաներին կրծքով կերակրելու պրակտիկան եւ երեխաների առողջությունը խթանելն է:

Ինչպես հայտնում են ԱՀԿ-ի փորձագետները, ամբողջ աշխարհում մայրական կաթով սնվում է մինչեւ 6 ամսական նորածինների 40 տոկոսը, թեեւ միայն կրծքով կերակրելն է համապատասխանում նորածին երեխաների բոլոր պահանջներին: Կրծքի կաթի բաղադրության մեջ մտնում են կենսական անհրաժեշտության բոլոր տարրերը, որոնք նպաստում են երեխայի ուղեղի զարգացմանն ու օրգանիզմի աճին:

Մասնագետները պնդում են, որ կրծքի կաթը հնարավոր չէ ստանալ արհեստականորեն:

News.am

Գովազդ