Կարմրուկով վարակվածների թիվը մեծանում է․ Առողջապահության նախարարություն

ՀՀ-ում արձանագրվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 12 դեպք:

Բոլորը հոսպիտալացված են: Պացիենտների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:

Նշենք, որ կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է: Բնորոշվում է ցանային երևույթներով (բծավոր ցանը սկսվում է դեմքից), չոր հազով, ջերմությամբ և այլն: Կարող են դիտվել ականջի բորբոքում, կոնյուկտիվիտ (եղջերաթաղանթի բորբոքում), փորլուծություն, արտադրություն քթից: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։

Կարմրուկի կանխարգելման լավագույն ու արդյունավետ միջոցը պատվաստումն է։ Պատվաստումների ազգային օրացույցի համաձայն` կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:  Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողները պետք է դիմեն հաշվառման պոլիկլինիկա ու  իրականացնեն պատվաստվում:  Միաժամանակ, պատվաստման են ենթակա կարմրուկով հիվանդերի հետ շփված այն անձինք, որոնք  չունեն կարմրուկի դեմ երկու դեղաչափ պատվաստում:

Շեշտենք, որ միջոցառումներ են իրականացվում հիվանդների վարակի աղբյուրը հայտնաբերելու և վիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:

  

 

Աղբյուրը՝ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջ