Գործում է կարմրուկի դեմ պատվաստման շարժական կետ

Կարմրուկի տարածումը կարելի է կանխարգելել պատվաստվելով։

Առողջապահության ազգային ինստիտուտը տեղեկացնում է, որ այսուհետ գործում է պատվաստումային շարժական կետ Ամիրյան 2 հասցեում: Այնտեղ կարող եք մոտենալ ամեն օր՝ ժամը 17:00-19:00։

Հիշեցնենք, որ կարմրուկով վարակվածների թիվը շարունակում է աճել: Ու թեև կարմրուկը համարվում է մանկական վարակ, արձանագրվում է նաև մեծահասակների մոտ և նրանց դեպքում շատ ավելի ծանր ընթացք ունենում: