Հայտնի են գարնանային արձակուրդների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանված են դպրոցականների արձակուրդների օրերը: 

Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը տրվում է 2023 թ. մարտի 20-ից ապրիլի 2-ը ներառյալ: Երկրորդ և ավելի բարձր դասարանցիների գարնանայինը արձակուրդը տրվում է 2023թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը ներառյալ: