ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հայտնել է, որ կսահմանվի որոշ դեղերի էլեկտրոնային տարբերակով դուրսգրման պարտադիր պահանջ: Ցուցակում առաջնահերթ լինելու են հակաբիոտիկները:
Նրա շեշտադրմամբ՝ հակաբիոտիկների բաց շրջանառությունը վնասում է քաղաքացիների առողջությանը, իսկ էլեկտրոնային տարբերակով շրջանառությունը վերահսկելը կլինի ավելի հեշտ, ու կբերի, իհարկե, վերահսկողության մակարդակի բարձրացման:
Ներդրվող ծրագրի համաձայն՝ եթե էլեկտրոնային տարբերակով հակաբիոտիկի դեղատոմս չլինի, դեղատունն իրավունք չի ունենա վաճառել: Համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքներն իրականացվում են փուլային տարբերակով:
Մանրամասները՝ տեսանյութում