Տուգանվել են խաղալիք ներկրող 4 ընկերություններ

Լուրեր

Այս տարվա երկրորդ եռամսյակում Էկոնոմիկայի նախարարության Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կողմից խաղալիք ներկրող 4 ընկերություններում անցկացված ստուգումների արդյունքնում հայտնաբերվել են խաղալիքների արտաքին տեսքի, սերտիֆիկատի առկայության, հայերեն մակնշման և պիտանիության ժամկետներ նշելու հետ կապված խախտումներ, ինչի համար ընկերությունները տուգանվել են օրենսդրությամբ նախատեսված առավելագույն՝ 300 հազարական դրամ (ավելի քան 809 ԱՄՆ դոլար) չափով։ Տուգանվելուց հետո այդ ընկերությունները վերացրել են հայտնաբերված խախտումները, իսկ անվտանգության նորմերի խախտման դեպքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտարարվեց նշված տեսչության պետի տեղակալ Գևորգ Գյոզալյանի և Հայաստանի սպառողների ասոցիացիա ՀԿ–ի նախագահ Արմեն Պողոսյանի սեպտեմբերի 8–ի ասուլիսում։

Գյոզալյանը նշեց, որ մոնիտորինգ է անցկացվում նաև խաղալիք ներկրող և արտադրող, մինչև 70 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող ընկերություններում, սակայն այդտեղ ստուգումներ չեն անցկացվել, քանի որ, ըստ օրենսդրության, այդ ընկերություններում արգելվում է ստուգումներ անցկացնել։ Տեսչության պետի տեղակալի խոսքերով, 2012թ.–ից ստուգումներ կթույլատրվեն նաև այդ ընկերություններում, եթե մոնիտորինգի արդյունքում պարզվի, որ դրանց իրացրած արտադրանքը կարող է լինել բարձր ռիսկային, այսինքն՝

Այս տարվա երկրորդ եռամսյակում Էկոնոմիկայի նախարարության Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կողմից խաղալիք ներկրող 4 ընկերություններում անցկացված ստուգումների արդյունքնում հայտնաբերվել են խաղալիքների արտաքին տեսքի, սերտիֆիկատի առկայության, հայերեն մակնշման և պիտանիության ժամկետներ նշելու հետ կապված խախտումներ, ինչի համար ընկերությունները տուգանվել են օրենսդրությամբ նախատեսված առավելագույն՝ 300 հազարական դրամ (ավելի քան 809 ԱՄՆ դոլար) չափով։ Տուգանվելուց հետո այդ ընկերությունները վերացրել են հայտնաբերված խախտումները, իսկ անվտանգության նորմերի խախտման դեպքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտարարվեց նշված տեսչության պետի տեղակալ Գևորգ Գյոզալյանի և Հայաստանի սպառողների ասոցիացիա ՀԿ–ի նախագահ Արմեն Պողոսյանի սեպտեմբերի 8–ի ասուլիսում։

Գյոզալյանը նշեց, որ մոնիտորինգ է անցկացվում նաև խաղալիք ներկրող և արտադրող, մինչև 70 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող ընկերություններում, սակայն այդտեղ ստուգումներ չեն անցկացվել, քանի որ, ըստ օրենսդրության, այդ ընկերություններում արգելվում է ստուգումներ անցկացնել։ Տեսչության պետի տեղակալի խոսքերով, 2012թ.–ից ստուգումներ կթույլատրվեն նաև այդ ընկերություններում, եթե մոնիտորինգի արդյունքում պարզվի, որ դրանց իրացրած արտադրանքը կարող է լինել բարձր ռիսկային, այսինքն՝ կարող է չհամապատասխանել տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական պահանջներին։ Նա հայտնեց, որ խաղալիքների շուկայում տնտեսվարող սուբյեկտներում ստուգումներ կանցկացվեն նաև այս տարվա 4–րդ եռամսյակում։ Գ.Գյոզալյանի տվյալներով, Հայաստան ներկրվող մանկական խաղալիքները հիմնականում չինական արտադրության են։

Նախարարության պաշտոնյան հիշեցրեց, որ ի արձագանք 2008թ.–ին աշխարհում չինական խաղալիքների որակի հետ կապված «աղմուկի», խաղալիքների անվտանգության փորձարկումներ են անցկացվել հայաստանյան սերտիֆիկացված լաբորատորիաներում, սակայն անվտանգության չափանիշների խախտումներ չեն հայտնաբերվել։ Այդ փաստը հաստատվել է բելառուսական լաբորատորիայում անցկացված փորձարկումներով։

Ա.Պողոսյանն իր հերթին նշեց, որ խաղալիքների և այլ արտադրանքի կամավոր սերտիֆիկացման դրույթը Հայաստանում վաղ էր կիրառել, և այստեղ պետք է շեշտը դնել պարտադիր սերտիֆիկացման վրա։ Նա անընդունելի համարեց նաև այն փաստը, որ Ստանդարտների ազգային ինստիտուտն իրականացնում է շահերի բախում ենթադրող երկու գործառույթ՝ ստանդարտների մշակումը և ստանդարտների պահանջներին արտադրանքի համապատասխանության սերտիֆիկացումը։ Սպառողների իրավունքների պաշտպանը նաև հիշեցրեց, որ խաղալիքների և այլ ապրանքների առևտրի պայմանների պահպանումն, ըստ օրենքի, պետք է լինի տեղական ինքնակառավարման մարմինների և ներքին գործերի համակարգի ուշադրության կենտրոնում, ինչը չի արվում։

Tert.am

Գովազդ