Եվրախորհուրդը ցանկանում է արգելել ծնողներին իմանալ իրենց ապագա երեխայի սեռը

Լուրեր

«Սեռերի անհավասարաչափ համամասնության» վերաբերյալ ԵԽԽՎ Հավասար հնարավորությունների հանձնաժողովի զեկույցին է անդրադառնում նաև բրիտանական The Telegraph պարբերականը։ «Հոկտեմբերի 3–7–ը կայանալիք ԵԽԽՎ–ի լիագումար նիստին քվեարկության կդրվի մի բանաձև, որը նախատեսում է արգելել բժիշկներին ծնողներին նախապես հայտնել ապագա երեխայի սեռը։ Այդ բանաձևի նպատակն է կանխել «երեխայի սեռի պատճառով» արհեստական վիժեցումները»,–գրում է պարբերականը և հավելում, որ այդ տեղեկությունն արդեն իսկ ծնողավարությամբ զբաղվող կազմակերպությունների դժգոհությունն է առաջացրել, իսկ բժիշկները կարծում են, որ դա «չաշխատող տարբերակ է»։

Ապագա ծնողների համար նախատեսված Mumsnet կայքի հիմնադիր Ջաստին Ռոբերտսոնը պարբերականի հետ զրույցում ասել է, որ վերոնշյալ արգելքը( մտցվելու դեպքում) ծնողների դժգոհությունն ու հիասթափությունը կառաջացնի, քանի որ շատ ծնողներ ցանկանում են իրենց երեխայի սեռն իմանալ պրակտիկ նկատառումներից ելնելով (ինչպես օրինակ, պարզելու՝ եղբայրը և քույրը կկարողանան արդյո՞ք «կիսել նույն

«Սեռերի անհավասարաչափ համամասնության» վերաբերյալ ԵԽԽՎ Հավասար հնարավորությունների հանձնաժողովի զեկույցին է անդրադառնում նաև բրիտանական The Telegraph պարբերականը։ «Հոկտեմբերի 3–7–ը կայանալիք ԵԽԽՎ–ի լիագումար նիստին քվեարկության կդրվի մի բանաձև, որը նախատեսում է արգելել բժիշկներին ծնողներին նախապես հայտնել ապագա երեխայի սեռը։ Այդ բանաձևի նպատակն է կանխել «երեխայի սեռի պատճառով» արհեստական վիժեցումները»,–գրում է պարբերականը և հավելում, որ այդ տեղեկությունն արդեն իսկ ծնողավարությամբ զբաղվող կազմակերպությունների դժգոհությունն է առաջացրել, իսկ բժիշկները կարծում են, որ դա «չաշխատող տարբերակ է»։

Ապագա ծնողների համար նախատեսված Mumsnet կայքի հիմնադիր Ջաստին Ռոբերտսոնը պարբերականի հետ զրույցում ասել է, որ վերոնշյալ արգելքը( մտցվելու դեպքում) ծնողների դժգոհությունն ու հիասթափությունը կառաջացնի, քանի որ շատ ծնողներ ցանկանում են իրենց երեխայի սեռն իմանալ պրակտիկ նկատառումներից ելնելով (ինչպես օրինակ, պարզելու՝ եղբայրը և քույրը կկարողանան արդյո՞ք «կիսել նույն սենյակը», կամ պարզապես իրենց հետագա քայլերը պլանավորելու համար)։

«Ես հասկանում են, որ աշխարհի որոշ երկրներում երեխայի սեռի հետ կապված  խնդիրներ կարող են առաջանալ, բայց ծիծաղելի է դա վերագրել այն երկրներին, որտեղ նման խնդիր չկա»,–ասել է Ռոբերտսոնը։

ԵԽԽՎ հոկտեմբերի 3-7-ը կայանալիք նստաշրջանում քննարկվելու է Վեհաժողովի հավասար հնարավորությունների հանձնաժողովի զեկույցը, որում խոսվելու է Եվրոպայի խորհրդի մի շարք անդամ երկրներում, այդ թվում՝  Հայաստանում, Ալբանիայում և Ադրբեջանում նախածննդյան սեռի ընտրության «անհավասարաչափ համամասնության» մասին:Հայաստանում, Ալբանիայում և Ադրբեջանում նորածինների հարաբերակցությունը հետևյալն է՝ 112 տղայի դիմաց՝ 100 աղջիկ: Զեկույցում նշվում է, որ երեխայի սեռի ընտրությանը կարելի է դիմել միայն ժառանգական հիվանդությունները կանխելու համար։

Բանաձևի նախագիծը վերոնշյալ երկրներին կոչ է անում ուսումնասիրել դրա պատճառները, իսկ ԵԽ անդամ բոլոր պետություններին «խորհուրդ է տալիս» արգելել բժիշկներին նախապես հայտնել երեխայի սեռը:

Հիշեցնենք, որ Հայաստանում դոմինանտ կրոն համարվող առաքելական քրիստոնեությունը արհեստական վիժումը համարում է մանկասպանություն։ «Երեխան ունի հոգի, երեխան լիարժեք մարդ է իր կյանքի առաջին իսկ վայրկյաններից՝ բեղմնավորման պահից»,- օրեր առաջ ասաց տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը հեռուստատեսային բանավեճի ժամանակ։

Tert.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության վերարտադրողական առողջության վարչության պետ Գայանե Ավագյանը նշել էր, որ մարդու վերարտադրողական առողջության մասին 2002թ ընդունված օրենքի համաձայն կինն իրավունք ունի ընդհատել իր հղիությունը արհեստական վիժման միջոցով հղիության առաջին 12 շաբաթների ընթացքում։ «Համարվում է,- նշել էր նա,- որ մինչ այդ պտուղը մարդ չէ»։

Քահանայի դիտարկմամբ՝ մարդը, արարելով իր նմանին, պիտի գիտակցի, որ դեռ մանրադիտակային չափերի նոր արարածն արդեն իսկ ունի մարդկային բոլոր հատկանիշները՝ բնույթ, դիմագծեր, զգացմունքներ։ Աստվածաբանական գրականության մեջ, այս հանգամանքը հաշվի առնելով՝ արհեստական վիժումը համարում են կանխամտածված հանցագործություն։

Հավելենք, որ եթե մանկան՝ բռնաբարության արդյունքում բեղմնավորված լինելու հանգամանքը, ժառանգական կամ ձեռբերովի արատների կամ հաշմանդամության կրող լինելը, ինչպես նաև ծննդաբերության արդյունքում մոր մահվան հնարավորությունը տարբեր մեկնաբանություններ են ստանում թե տեսական գրականության մեջ, թե գործնականում, ապա սեռային սելեկտիվ աբորտները, որոնց մասին խոսվում է ԵԽ զեկույցում, միանշանակ համարվում են դատապարտելի։

Tert.am

Գովազդ