«Մայրիկն ու փոքրիկը» լուսանկարների մրցույթը կամփոփվի սեպտեմբերի 18-ին Բյուրոկրատ գրախանութում

Լուրեր

Սեպտեմբերի 18-ին` կիրակի օրը, ժամը 17:00-ին,  տեղի կունենա «Իմ փոքրիկ» կայքի հայտարարած «Մայրիկն ու փոքրիկը» լուսանկարների մրցույթի ամփոփումը և մրցանակաբաշխությունը:

Մրցանակներ ու գովասանագրեր կտրվեն առավելագույն քվեներ հավաքած երեք լուսանկարների հերոս փոքրիկներին: «Իմ փոքրիկը» նախատեսել  է  նաև խրախուսական մրցանակ`լուսանկարներում պատկերված փոքրիկներից ամենաազգային հերոսիկին:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Սարյան 19 հասցեում գտնվող Բյուրոկրատ գրախանութի մանկամշակութային միջավայրում:

Մրցանակաբաշխությունից հետո կկազմակերպվի հանդիպում  հոգեբան Մարինե Պետրոսյանի  հետ, ով կպատասխանի մայրիկներին հուզող հարցերին: Մայրիկները հնարավորություն կունենան նաև միմյանց հետ փորձ ու կարծիքներ փոխանակել` երեխաների  դաստիարակության և խնամքի առավել գործուն մեթոդների վերաբերյալ, և ոչ միայն:

Իսկ փոքրիկների համար հաճելի ժամանցն ապահովված կլինի.  հեքիաթ-խաղի ունկնդրումից հետո հոգեբանը կբացահայտի փոքրիկների անհատականությունները:

«Իմ փոքրիկ»-ը կիրակնօրյա միջոցառմանը սպասում է բոլոր մայրիկներին ու փոքրիկներին` անկախ այն բանից` մասնակցել եք «Մայրիկն ու փոքրիկը» լուսանկարների մրցույթին, թե ոչ:

Գովազդ