Սեպտեմբերի 20-21-ին Երեւանում ծնվել է 181 երեխա

Լուրեր

Երեւանի ծննդատներում սեպտեմբերի 20-21-ին ծնվել է 181 երեխա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Առողջապահության նախարարությունից: Նրանց փոխանցմամբ` մարզային հիվանդանոցները ծնունդների տվյալները հաղորդում են ամիսը մեկ, իսկ Երեւանի դեպքում չեն կարող առանձին նշել, թե քանի երեխան է ծնվել հենց սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության օրը:

Բանն այն է, որ տվյալ օրվա ծնունդների թիվը հիվանդանոցը հաղորդում է հաջորդ օրը, եւ քանի որ սեպտեմբերի 21-ը ոչ աշխատանքային օր էր Հայաստանում, ուստի այսօր հիվանդանոցները նախարարությանը հաղորդել են 2 օրվա տվյալները միասին:

Նախարարության NEWS.am-ին տրամադրած տվյալների համաձայն` այդ 181 երեխաներից 35-ը ծնվել է «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի» (հանրապետական ծննդատուն) հանրապետական ինստիտուտում, 23-ը` «Մոր եւ մանկան առողջության պահպանման » կենտրոնում (Մարգարյան հիվանդանոց), 29-ը` «Էրեբունի» բժշկական կենտրոնում, 26-ը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում, 7-ը` «Ընտանիքի պլանավորման եւ սեռական առողջության» կենտրոնում, 27-ը` «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, 4-ական` «Գրիգոր Նարեկացի» եւ «Քանաքեռ- Զեյթուն» բ/կ-ներում, 13-ական` «Մալաթիա» եւ  «Սուրբ Աստվածամայր» բ/կներում:

Գովազդ