Գեորգի Օկոեւ. Հայաստանում անպտղությունը 18 տոկոսի է հասնում, ինչը նորմայի սահմաններում է

Լուրեր

Հայաստանում անպտղությունը 18 տոկոսի է հասնում, ինչը նորմայի սահմաններում է եւ աշխարհի մի շարք երկրների համեմատությամբ այնքան էլ վատ ցուցանիշ չէ։ Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած ասուլիսի ժա,մանակ ասաց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոեւը։

Նրա խոսքով, եթե անպտղության որոշ դեպքեր հնարավոր է բուժել բժշկական թեթեւ միջամտությամբ, ապա որոշ բարդ դեպքերում կարող է օգնել միայն արտամարմնային բեղմնավորումը։ Մասնագետը թեեւ դժվարացավ բուժման համար անհրաժեշտ գումարի միջին չափ նշել, սակայն տեղեկացրեց, որ անհրաժեշտ դեղորայքի վրա ծախսվում է միջինը 1 մլն դրամ։

«Արտամարմնային բեղմնավորման գները տարբեր են լինում՝ կախված լրացուցիչ հետազոտությունների ծավալից, դեղորայքի քանակից։ Որքան մեծ է կինը, այնքան ավելի շատ  եւ թանկ դեղորայք է անհրաժեշտ,

Հայաստանում անպտղությունը 18 տոկոսի է հասնում, ինչը նորմայի սահմաններում է եւ աշխարհի մի շարք երկրների համեմատությամբ այնքան էլ վատ ցուցանիշ չէ։ Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած ասուլիսի ժա,մանակ ասաց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոեւը։

Նրա խոսքով, եթե անպտղության որոշ դեպքեր հնարավոր է բուժել բժշկական թեթեւ միջամտությամբ, ապա որոշ բարդ դեպքերում կարող է օգնել միայն արտամարմնային բեղմնավորումը։ Մասնագետը թեեւ դժվարացավ բուժման համար անհրաժեշտ գումարի միջին չափ նշել, սակայն տեղեկացրեց, որ անհրաժեշտ դեղորայքի վրա ծախսվում է միջինը 1 մլն դրամ։

«Արտամարմնային բեղմնավորման գները տարբեր են լինում՝ կախված լրացուցիչ հետազոտությունների ծավալից, դեղորայքի քանակից։ Որքան մեծ է կինը, այնքան ավելի շատ  եւ թանկ դեղորայք է անհրաժեշտ, որքան ձվարանների վիրահատությունները շատ են, այնքան ավելի մեծ է ծախսային մասը եւ այլն»,- նկատեց բժիշկը։ NEWS.am-ի թղթակցի հարցին՝ արդյոք արտամարմնային բեղմնավորումը կարող է 100 տոկոսանոց  արդյունք ապահովել, Գեորգի Օկոեւն ասաց, որ ոչ։ «Նրանք ովքեր կասեն, որ արտամարմնային բեղմնավորման արդյունավետությունը բարձր է 40 տոկոսից, ազնիվ եղած չեն լինի։ Իսկ առավել բարձ ցուցանիշների համար պետք է աշխատել հնարավորինս երիտասարդ կնոջ հետ։ Օրինակ, Ֆրանսիայում 40-անց կանանց արտամարմնային բեղմավորում ընդհանրապես չեն անում»,- տեղեկացրեց նա։Մասնագետի խոսքով, անպտղության պատճառ կարող են հանդիսանալ մի շարք պատճառներ, այնպօիսիք, ինչպիսին են կնոջ տարած 2 արտաարգանդային հղիությունները, ամուսինների իմունոլոգիական անհամատեղելիությունը, տղամարդու մոտ սերմնաբջիջների քանակի նվազումը եւ այլն։

Ամփոփելով Օկոեւը նկատեց, որ Հայաստանում եւ կանանց, եւ տղամարդկանց անպտղության մակարդակի ավելացման վրա անկասկած ազդել են նաեւ 90-ականների մութ ու ցուրտ տարիները։ «Բայց որպես կանոն, մայրերն առաջինը մասնագետի մոտ բերում են աղջկան։ Մեկ այլ խնդիր է ընտանիքի անհամբեր լինելու, արդյունքի շուտ հասնելու ձգտումը։ Պետք է հիշել, որ անպտղությունը մեկ օրում բուժվող հիվանդություն չէ, դրա համար երկար ժամանակ եւ մեծ ճանապարհ է պետք անցնել»։

 

Գովազդ