Հայ դեռահասներն իրենց ծնողների հետ ավելի վատ հարաբերություններում են, քան եվրոպացիները

Լուրեր

Եվրոպական 43 երկրում անցկացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ դեռահասների զգալի մասն ունի հոգեկան առողջության խնդիրներ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը: «Հոգեկան առողջության խնդիրներ ասելով հասկանում ենք ոչ թե հոգեկան հիվանդություններ, այլ դեպրեսիաներ, նյարդային խանգարումներ, միայնության ձգտում և այլն»,- մանրամասնեց նա:

Սերգեյ Սարգսյանը պատմեց, որ դեռահասների շրջանում ուսումնասիրություններ են կատարվել նաև հայաստանյան 62 դպրոցում: Հայ դեռահասները պատասխանել են 222 հարցի. Սարգսյանի դիտարկամամբ՝ իրենք բոլորովին անսպասելի արդյունք են ստացել:

Եվրոպական 43 երկրում անցկացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ դեռահասների զգալի մասն ունի հոգեկան առողջության խնդիրներ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը: «Հոգեկան առողջության խնդիրներ ասելով հասկանում ենք ոչ թե հոգեկան հիվանդություններ, այլ դեպրեսիաներ, նյարդային խանգարումներ, միայնության ձգտում և այլն»,- մանրամասնեց նա:

Սերգեյ Սարգսյանը պատմեց, որ դեռահասների շրջանում ուսումնասիրություններ են կատարվել նաև հայաստանյան 62 դպրոցում: Հայ դեռահասները պատասխանել են 222 հարցի. Սարգսյանի դիտարկամամբ՝ իրենք բոլորովին անսպասելի արդյունք են ստացել: «Մեզ համար ամենաանսպասելին, երևի թե հայ դեռահասների՝ իրենց ծնողների հետ ունեցած հարաբերությունների մասին հարցերի պատասխանն էր: Մենք կարծում էինք՝ մեր երեխաները լավ հարաբերություններ ունեն իրենց ծնողների հետ, այնինչ պարզվում է, որ ամբողջ Եվրոպայում նրանք ամենաբարդ շփումները ունեն իրենց ընտանիքում: Երեխաների շուրջ 60 տոկոսը պատասխանել էր, որ ընտանիքում լավ հարաբերություններ չունի ծնողների հետ»,- ասաց բանախոսը:

Խոսելով նյարդային խանգարումների մասին Սերգեյ Սարգսյանը նշեց, որ դրան կարող է հանգեցնել չափից դուրս ծանրաբեռնվածությունը և ինտերնետից կախումը: Նրա դիտարկմամբ՝ դպրոցի միջին դասարանների աշակերտները դասերին տրամադրում են ավելի քան 10 ժամ: Դպրոցի դասերին հետևում է դասպատրաստումը, այնուհետև արտաժամյա պարապմունքները: Մնացած ազատ ժամանակը երեխաներն անցկացնում են կամ հեռուստացույցի, կամ համակարգչի առջև, որն էլ առաջ է բերում հավելյալ նյարդային լարվածություն և ֆիզիկական ակտիվության իսպառ բացակայություն: «Այսպիսով մեր երեխաները հետզհետե կորցնում են իրենց առողջությունը: Այնինչ ապացուցված է, որ արդեն հասուն տարիքում վաղաժամ մահվան պատճառ հիմնականում դառնում են դեռահասության տարիներին ունեցած խանգարումները»,- նշեց նա:

 

Tert.am

Գովազդ