Թմրաքունը վնասում է մինչև 2 տարեկան երեխաների ուղեղը

Լուրեր

Այն երեխաները, որոնք իրենց կյանքի առաջին երկու տարիների ընթացքում երկու և ավելի անգամ ստացել են թմրաքուն, հետագայում խնդիրներ են ունենում ուսումնառության ժամանակ: Այս եզրակացության են եկել ամերիկյան գիտնականները: Նման հետազոտություն անցկացնելու պատճառ է հանդիսացել կենդանիների վրա արված փորձը, երբ թմրաքունն ազդել է նրանց ուղեղի վրա: Այս մասին հաղորդում է New Scientist-ը:

Մայոյի հիվանդանոցից Ռենդալ Ֆլինկը գործընկերների հետ համատեղ հետազոտել է 5000 երեխաների ցուցանիշները, որոնք ծնվել են Ռոչեստեր քաղաքում 1976-1982 թթ.: Նրանք ընտրել են 350 երեխաների,

Այն երեխաները, որոնք իրենց կյանքի առաջին երկու տարիների ընթացքում երկու և ավելի անգամ ստացել են թմրաքուն, հետագայում խնդիրներ են ունենում ուսումնառության ժամանակ: Այս եզրակացության են եկել ամերիկյան գիտնականները: Նման հետազոտություն անցկացնելու պատճառ է հանդիսացել կենդանիների վրա արված փորձը, երբ թմրաքունն ազդել է նրանց ուղեղի վրա: Այս մասին հաղորդում է New Scientist-ը:

Մայոյի հիվանդանոցից Ռենդալ Ֆլինկը գործընկերների հետ համատեղ հետազոտել է 5000 երեխաների ցուցանիշները, որոնք ծնվել են Ռոչեստեր քաղաքում 1976-1982 թթ.: Նրանք ընտրել են 350 երեխաների, որոնք մինչև 2 տարեկանը ստացել են բժշկական միջամտություն են, որոնց ժամանակ անհրաժեշտ է եղել թմրաքուն: Հետագայում նրանք համեմատել են նրանց առաջադիմությունը 700 հոգանոց մեկ այլ խմբի երեխաների առաջադիմության ցուցանիշների հետ:

Բոլոր այն երեխաները, որոնք 2 և ավելի թմրաքուն էին ստացել մինչև 2 տարեկանը, երկու անգամ ավելի շատ խնդիրներ են ունեցել առաջադիմության հետ մինչև 19 տարեկանը, քան նման միջամտության չենթարկվածները:

1in.am

Գովազդ