Աղջիկ երեխաներն աբորտի զո՞հ. «Մի խախտեք բնության օրենքը»

Լուրեր

Մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Մարինե Ոսկանյանը ընտանիքում երրորդ աղջիկն է և շնորհակալություն է հայտնում մորը, որ այն ժամանակ հղիության արհեստական ընդհատման (աբորտ) չի դիմել: «Շատ լավ է, և փառք Աստծո, որ նման բան չի արել մայրս, երևի չի եղել այն ժամանակ համատարած աբորտ անել», -ասում է բժշկուհին: 
Գինեկոլոգիայի ոլորտում 17 տարվա աշխատանքային փորձ ունեցող գինեկոլոգը պնդում է. կանայք հաճախակի են դիմում հղիության արհեստական ընդհատման, երբ իմանում են, որ ասենք երրորդ կամ երկրորդ երեխան հերթական աղջիկն է ծնվելու:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանի կարծիքով խնդիրը կա և լուրջ է, իսկ պատճառն այն է, որ «հայի մենթալիտետն է աղավաղվել»: «Որքան հետամնաց է ընտանիքը, այնքան այդ խնդիրը կա: Իմ հաստատ համոզմամբ, կանայք հղիության արհեստական ընդհատման են գնում կրթություն չունեցող, չզարգացած ընտանիքներում», -ասում է նա:

Մյուս պատճառը, ըստ Հակոբյանի, հավատի պակասն է: «Իրական հավատացյալը, քրիստոնյան նման քայլի չի գնա, չի սպանի

Մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Մարինե Ոսկանյանը ընտանիքում երրորդ աղջիկն է և շնորհակալություն է հայտնում մորը, որ այն ժամանակ հղիության արհեստական ընդհատման (աբորտ) չի դիմել: «Շատ լավ է, և փառք Աստծո, որ նման բան չի արել մայրս, երևի չի եղել այն ժամանակ համատարած աբորտ անել», -ասում է բժշկուհին: 
Գինեկոլոգիայի ոլորտում 17 տարվա աշխատանքային փորձ ունեցող գինեկոլոգը պնդում է. կանայք հաճախակի են դիմում հղիության արհեստական ընդհատման, երբ իմանում են, որ ասենք երրորդ կամ երկրորդ երեխան հերթական աղջիկն է ծնվելու:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանի կարծիքով խնդիրը կա և լուրջ է, իսկ պատճառն այն է, որ «հայի մենթալիտետն է աղավաղվել»: «Որքան հետամնաց է ընտանիքը, այնքան այդ խնդիրը կա: Իմ հաստատ համոզմամբ, կանայք հղիության արհեստական ընդհատման են գնում կրթություն չունեցող, չզարգացած ընտանիքներում», -ասում է նա:

Մյուս պատճառը, ըստ Հակոբյանի, հավատի պակասն է: «Իրական հավատացյալը, քրիստոնյան նման քայլի չի գնա, չի սպանի երեխային», -ասում է նա:

Հայտնի է, որ եկեղեցու դիրքորոշումն հղիության արհեստական ընդհատման հարցում խիստ է, և եկեղեցին արհեստական վիժեցումն ընդունում է միայն այն դեպքերում, երբ կնոջ կյանքին վտանգ է սպառնում:

Ըստ սեռի, հղիության արհեստական ընդհատման մասին խնդիրը Հայաստանում ամենաշատ քննարկվողը դարձավ այն բանից հետո, երբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Հայաստանին, ինչպես նաև Ալբանիային, Ադրբեջանին և Վրաստանին կոչ արեց ուսումնասիրել այդ երկրներում առկա սեռերի անհավասարաչափ համամասնության պատճառները, ինչպես նաև ընդունել օրենք, որը կկանխի սեռի պատճառով արհեստական վիժեցումները:

ԵԽԽՎ այս մտահոգությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հիշյալ երկրներում սեռերի համամասնությունը խախտված է. Հայաստանում, Ալբանիայում և Ադրբեջանում նորածին արական ու իգական սեռերի թվի հարաբերակցությունը համապատասխանաբար 112/100 է, իսկ Վրաստանում՝ 111/100, մինչդեռ սեռերի բնական համամասնությունը միջինը պետք է լինի 105 տղայի դիմաց 100 աղջիկ։

Հայաստանյան օրենսդրությամբ, հղիության արհեստական ընդհատումը թույլատրելի է մինչև հղիության 12 շաբաթական ժամկետը: Նշված ժամկետից անց հղին կարող է դիմել աբորտի այն դեպքում, երբ բժշկի ցուցում կա: Բայց ոլորտի մասնագետները նշում են, որ շատ են դեպքերը, երբ միանգամայն առողջ 12 շաբաթականն անց հղիները դիմում են աբորտի` վկայակոչելով բժշկի ցուցումը:

Կարինե Հակոբյանը կողմ է, որ ոլորտը կարգավորող օրենսդրություն ստեղծվի, որը մշակվելիք պետական ծրագրի ու իրավական այլ ակտերի հետ միասին կկարգավորի դաշտը: «Օրենքով պետք է արգելվի սեռի իրազեկումը ծնողներին: Ոմանք կասեն, թե դա մարդու իրավունքների խախտում է, բայց երեխայի ապրելու իրավունքը գերակա է, երեխայի իրավունքները առաջնային են», -նշում է տիկին Հակոբյանը: 

Աբորտների իսպառ արգելման դեպքում Մարինե Ոսկանյանի կարծիքով, միևնույնն է կգտնվեն մարդիկ, կգտնվեն բժիշկներ, ովքեր կգնան այդ քայլին, կդիմեն աբորտի: «Հասարակությունը պետք է հասկանա, որ արհեստական ընդհատումները վտանգավոր են կնոջ առողջության համար: Երբ կինն արդեն հղի է, ուրեմն այպես պետք է լիներ, ուրեմն մի գերբնական ուժ կա, եթե կինը հղի է», -աբորտներին չդիմելու ելք է մատնանշում տիկին Ոսկանյանը: Նա ընդգծում է, որ բնության կողմից սահմանված օրենքը պետք չէ խախտել` երեխան սաղմնավորվում է, պետք է լույս աշխարհ գա: «Բնության օրենքն է այդպիսին` ընդունված է պատերազմների ժամանակ տղաներ են ծնվում, իսկ խաղաղ պայմաններում աղջիկներ: Չպետք է խախտել օրինաչափությունը», -նշում է բժշկական գիտությունների թեկնածուն:

Առողջապահության նախարարությունը ԵԽԽՎ-ի կողմից բանաձևի ընդունումից հետո սկսել է ուսումնասիրություն կատարել` արդյոք Հայաստանում երեխայի սեռով պայմանավորված աբորտներ կատարվում են: Նշենք, որ մինչ այդ ոլորտում նման ուսումնասիրություն չի կատարվել: 

Մինչ ուսումնասիրության արդյունքները հայտնի կդառնան, Panorama.am-ը փորձել է հասկանալ` ի՞նչ են մտածում մեր համաքաղաքացիները` կա՞ նման երևույթ երբ Հայաստանում զույգերը աբորտի դիմում են ըստ սեռի, այսինքն իմանալով, որ աղջիկ է ազատվում են պտղից:

Մեզ հետ զրուցածների մեծ մասը այդ երևույթին դեմ է արտահայտվել` շեշտելով, որ սեռով պայմանավորված աբորտ անելը սխալ մտածելակերպ է: 18-ամյա մի ուսանող նկատել է. «Ես ճիշտն ասած չեմ նկատել այդպիսի դեպք, որ ծնողները իմանալով երեխայի սեռը ազատվեն նրանից, բայց լսել եմ ու գիտեմ մի քանի դեպքեր, երբ ընտանիքի հայրերը ասում են, որ իրենց երեխան պիտի տղա լինի, քանի որ տղան է «օջախի ծուխը վառ պահում»:

«Երեխան երեխա է, ի՞նչ տարբերություն, նշել է 49-ամյա մի մարդ ու հավելել, - Հայ հասարակության մոտ զարգացած է այն միտքը, որ առաջնեկը պետք է լինի տղա: Դա ընդունված է հայ ընտանիքի տղամարդու կողմից, սակայն ես ճիշտ չեմ գտնում դա»:
Մյուսն էլ ակնհայտորեն վրդովվել է, որ նման քայլի կարող են գնալ մարդիկ ու հավելել. «Կապ չունի թե երեխան ինչ սեռի է, նա իրավունք ունի լույս աշխարհ գալու ապրելու ու մեծանալու»:

 

Աղբյուր` Panorama.am

Գովազդ