Մեկամյա աղջիկը խեղդվել է ակվարիումում, երբ ծնողները ծխում էին

Մոսկվայի Միտինո թաղամասում դժբախտ դեպք է տեղի ունեցել. մեկամյա աղջիկն ընկել է ակվարիումի մեջ և խեղդվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Դեպքը տեղի է ունեցել շատ կարճ ժամանակամիջոցում, երբ երեխայի ծնողները դուրս են եկել սանդուղքի հարթակ ծխելու: Московский комсомолец թերթի տվյալով՝ 40х30х15 սմ չափերով ակվարիումը եղել է սեղանի վրա: Երեխան, ով բոլորովին վերջերս էր սովորել քայլել,

բարձրացել է սեղանի վրա և կորցնելով հավասարակշռությունը` ընկել է ակվարիումի մեջ:

Life News-ի առաջարկած վարկածով, ակվարիումը եղել է հատակին, իսկ բնակարանում այդ պահին եղել է երեխայի 25-ամյա մայրը:
Երեխան նոյեմբերի 1-ին կդառնար մեկ տարեկան:

 

Tert.am