Հայ ընտանիքներում սեռական դաստիարակությունը բաց է մնում

Լուրեր

Սեռական դաստիարակությամբ կարող են և պետք է զբաղվեն միայն կոմպետենտ մարդիկ, քանի որ սեռական դաստիարակությունը պահանջում է մեծ հմտություններ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյանը:

Դպրոցներում և բուհերում սեռական դաստիարակության բավական տարբեր են, բայց նպատակը նույնն է: «Որպեսզի սեռակրթության միջոցով կարողանանք ունենալ հասարակության ակտիվ անդամներ, որոնք զինված են համապատասխան գիտելիքներով, որը կօգնի դեռահասներին ապագայում սեռական կյանքում ունենալ ապահովագրված, առողջ սեռական կյանք, ինչը նաև իր մեջ ենթադրում է առողջ ռեպրոդուկցիա», -նշեց սեքսապաթոլոգը:

Համաձայնելով այս մտքի հետ՝ հոգեբան Լաուրա Պետրոսյանը նկատեց, որ սեռական դաստիարակությունը, իրոք, մեծ խնդիր է հայկական իրականության մեջ` այստեղ իրենց դերն են

Սեռական դաստիարակությամբ կարող են և պետք է զբաղվեն միայն կոմպետենտ մարդիկ, քանի որ սեռական դաստիարակությունը պահանջում է մեծ հմտություններ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյանը:

Դպրոցներում և բուհերում սեռական դաստիարակության բավական տարբեր են, բայց նպատակը նույնն է: «Որպեսզի սեռակրթության միջոցով կարողանանք ունենալ հասարակության ակտիվ անդամներ, որոնք զինված են համապատասխան գիտելիքներով, որը կօգնի դեռահասներին ապագայում սեռական կյանքում ունենալ ապահովագրված, առողջ սեռական կյանք, ինչը նաև իր մեջ ենթադրում է առողջ ռեպրոդուկցիա», -նշեց սեքսապաթոլոգը:

Համաձայնելով այս մտքի հետ՝ հոգեբան Լաուրա Պետրոսյանը նկատեց, որ սեռական դաստիարակությունը, իրոք, մեծ խնդիր է հայկական իրականության մեջ` այստեղ իրենց դերն են խաղում ազգային դրսևորումները:

«Հայ ընտանիքներում տարրական դաստիարակությունը պարզապես բաց է մնում, այսինքն ծնողները թույլ են տալիս, որպեսզի դա սպոնտան ձևով տեղի ունենա, այսինքն իրենք իրենց վրա չեն վերցնում պարտավորությունը, որ սեռական դաստիարակությունը, կրթությունը հենց իրենք պետք է տան երեխաներին»,- ասաց հոգեբանը:

Սեռական դաստիարակության գործում մեծ դեր են խաղում նաև տեղեկատվական տեխնոլոգիաները և դրանց միջոցով տարածվող ինֆորմացիան, որը հաճախ այս ոլոտում հանգեցնում է ապատեղեկատվության: Լաուրա Պետրոսյանը այստեղ ևս կարևորում է ծնող-երեխա հուզական կապը, քանի որ դրա բացակայության արդյունքում ի հայտ են գալիս վիրտուալ շփումներ: Սեքսապաթոլոգն իր հերթին ընդգծում է, որ վիրտուալ շփումները նույնիսկ ամուսնությունից հետո կարող են հանգեցնել ոչ ներդաշնակ հարաբերությունների:

«Վիրտուալ շփումները դրանք ոչ առողջ հարաբերություններ են, և հիմնվելով միայն սրա վրա՝ երբեք չի կարելի շփման փորձ ձեռք բերել: Իսկ ինչու է մեր այսօրվա երիտասարդությունը ձգտում դրան, որովհետև վիրտուալ աշխարհում նրանք ավելի ազատ են և ստանում են այն, ինչը որ չեն ստանում իրական կյանքում»,- ընդգծեց հոգեբանը:

Tert.am

Գովազդ