Համակարգչային խաղերը վնասակար են ուղեղի աշխատանքի համար

Լուրեր

Բրիտանական թագավորական համալսարանի նախկին տնօրեն, կոմսուհի Գրինֆիլդը հայտարարել է, որ եթե մարդը չափից դուրս երկար ժամանակ է անցկացնում համակարգչի դիմաց, նրա մոտ ֆիզիոլոգիական մակարդակով փոխվում է ուղեղը, ինչը հանգեցնում է պահելաձևի և ուշադրության խնդիրների: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

Ըստ նրա՝ համակարգչային խաղերը կարող են ապաակտիվացնել ուղեղի նյարդային որոշակի կապեր, քանի որ ուղեղը հարմարվում է արտաքին միջավայրի փոփոխություններին: Համակարգչային խաղերը նոր միջավայրի

Բրիտանական թագավորական համալսարանի նախկին տնօրեն, կոմսուհի Գրինֆիլդը հայտարարել է, որ եթե մարդը չափից դուրս երկար ժամանակ է անցկացնում համակարգչի դիմաց, նրա մոտ ֆիզիոլոգիական մակարդակով փոխվում է ուղեղը, ինչը հանգեցնում է պահելաձևի և ուշադրության խնդիրների: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

Ըստ նրա՝ համակարգչային խաղերը կարող են ապաակտիվացնել ուղեղի նյարդային որոշակի կապեր, քանի որ ուղեղը հարմարվում է արտաքին միջավայրի փոփոխություններին: Համակարգչային խաղերը նոր միջավայրի օրինակ են հանդիսանում: 10-11 տարեկան երեխաները միջինը 2000 ժամ են վատնում՝ նստելով համակարգչի առջև:

Ճապոնացի մասնագետները դեռևս 10 տարի առաջ էին նախազգուշացնում, որ խաղերը վնասում են ուղեղի այն ֆունկցիաները, որոնք պատասխանատու են տեսողության և շարժումների համար, իսկ պահելաձևը և զգացմունքները մնում են թերզարգացած:

 

 

1in.am

Գովազդ