«Անբան Հուռի» մուլտ-մյուզիքլը էկրաններին կհայտնվի հաջորդ տարի

Լուրեր

Հաջորդ տարի էկրաններին կհայտնվի «Անբան Հուռի» մուլտ-մյուզիքլը: Երիտասարդ ռեժիսոր Արթուր Միքայելյանի դեբյուտային աշխատանքը մասամբ պատրաստ է: Եթե լինեին մուլտիպլիկատորներ, աշխատանքն ավելի արագ առաջ կգնար:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը, որպես դեբյուտային աշխատանք, մասամբ ֆինանսավորեց երիտասարդ ռեժիսոր Արթուր Միքայելյանի այս նախաձեռնությունը: Արագ ձեւավորվեց աշխատանքային խումբն ու 6 ամիս հետո, երբ արդեն պատրաստ էր մուլֆիլմի 2 ու կես րոպեն, ներկայացրեցին կինոկենտրոն: Աշխատանքը հավանեցին, ու որոշվեց ամբողջությամբ ֆինանասվորել այն:

Ռեժիսորը վստահեցնում է` հայ հանդիսատեսը չի կարողանա տարբերել հայկակա՞ն է մուլտֆիլմը, թե՞ եվրոպական կամ ամերիկյան: Միայն ազգային տարրերն են, որ անգամ օտարաերկրացուն կհուշեն մուլտֆիլմի հայկական արմատների մասին:

Հայկական անիմացիայի պատմության մեջ մյուզիքլներ քիչ եւ վաղ անցյալում են նկարվել: Կոմպոզիտոր

Հաջորդ տարի էկրաններին կհայտնվի «Անբան Հուռի» մուլտ-մյուզիքլը: Երիտասարդ ռեժիսոր Արթուր Միքայելյանի դեբյուտային աշխատանքը մասամբ պատրաստ է: Եթե լինեին մուլտիպլիկատորներ, աշխատանքն ավելի արագ առաջ կգնար:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը, որպես դեբյուտային աշխատանք, մասամբ ֆինանսավորեց երիտասարդ ռեժիսոր Արթուր Միքայելյանի այս նախաձեռնությունը: Արագ ձեւավորվեց աշխատանքային խումբն ու 6 ամիս հետո, երբ արդեն պատրաստ էր մուլֆիլմի 2 ու կես րոպեն, ներկայացրեցին կինոկենտրոն: Աշխատանքը հավանեցին, ու որոշվեց ամբողջությամբ ֆինանասվորել այն:

Ռեժիսորը վստահեցնում է` հայ հանդիսատեսը չի կարողանա տարբերել հայկակա՞ն է մուլտֆիլմը, թե՞ եվրոպական կամ ամերիկյան: Միայն ազգային տարրերն են, որ անգամ օտարաերկրացուն կհուշեն մուլտֆիլմի հայկական արմատների մասին:

Հայկական անիմացիայի պատմության մեջ մյուզիքլներ քիչ եւ վաղ անցյալում են նկարվել: Կոմպոզիտոր Գեղայր Խլղաթյանը գրեց երաժշտությունը, Վանուհի Դումանյանը` սցենարը, ընտրեցին երգիչներին, ստեղծեցին պերսոնաժները, կադրավորեցին ու սկսեցին նկարել:

13-15 րոպեանոց մուլտն ավարտին հասցնելու համար 1 տարի անընդմեջ աշխատելու է 12 մարդ: 1 վայրկյանի կամ, ասենք, ձեռքի մի շարժումը ստանալու համար նկարվում է միջինը 17 նկար: Ամբողջ մուլտի համար նկարվել է մոտավորապես 14 հազար նկար:

Արթուրն ասում է` միակ խնդիրը մուլտիպլիկատոր գտնելն է: Մուլտ նկարողներին մատների վրա կարելի է հաշվել: Աշխատանքը սկսելուց առաջ նկարիչներ ընտրեցին, մուլտիպլիկատոր Իգոր Պատրինը վերապատրաստեց նրանց, բայց աշխատելու համար մնացին միայն 2-ը: Այստեղ միայն նկարել կարողանալը բավարար չէ, առաջին հերթին համբերություն է պետք:

2012-ի կեսերին «Անբան հուռի» մուլտ-մյուզիքլը կհայտնվի էկրանին, հետո նաեւ միջազգային փառատոններին:

 

yerkirmedia.am

Գովազդ