Ծնելիություն, միգրացիա, ծերացում, մահացություն. մասնագետները Երևանում լուծումներ են փնտրում համաշխարհային խնդիրներին

Լուրեր

Ծնելիություն, միգրացիա, ծերացում, մահացություն. ի՞նչ է կատարվում  Հայաստանում և տարածաշրջանում. առաջիկա երերք օրերին միջազգային և հայաստանյան փորձագետները այս հարցերի պատասխանները կփորձեն գնտել «7 միլիարդ. հավասարակշռություն, իրավունքներ և հավասար հնարավորություններ» տարածաշրջանային փորձագիտական համաժողովի ընթացքում:

«Այստեղ ենք քննարկելու աշխարհում բնակչության աճի դինամիկան: Հոկտեմբերի  վերջին աշխարհն արդեն կունենա 7 մլրդ բնակիչ, 14 տարի անց արդեն բնակչության թիվը կհասնի 8 միլիարդի»,- ասում է  ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Թեա Ֆիրենսը` հավելելով, որ բնակչության թվաքանակի արագ աճը ազդելու է բոլոր երկրների տնտեսության վրա, ուստի պետք է հարցին լուծում գտնել:

Չնայած գլոբար առումով երկրի բնակչությունը սրնթաց աճում է, սակայն որոշ երկրներում, ինչպիսիք են

Ծնելիություն, միգրացիա, ծերացում, մահացություն. ի՞նչ է կատարվում  Հայաստանում և տարածաշրջանում. առաջիկա երերք օրերին միջազգային և հայաստանյան փորձագետները այս հարցերի պատասխանները կփորձեն գնտել «7 միլիարդ. հավասարակշռություն, իրավունքներ և հավասար հնարավորություններ» տարածաշրջանային փորձագիտական համաժողովի ընթացքում:

«Այստեղ ենք քննարկելու աշխարհում բնակչության աճի դինամիկան: Հոկտեմբերի  վերջին աշխարհն արդեն կունենա 7 մլրդ բնակիչ, 14 տարի անց արդեն բնակչության թիվը կհասնի 8 միլիարդի»,- ասում է  ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Թեա Ֆիրենսը` հավելելով, որ բնակչության թվաքանակի արագ աճը ազդելու է բոլոր երկրների տնտեսության վրա, ուստի պետք է հարցին լուծում գտնել:

Չնայած գլոբար առումով երկրի բնակչությունը սրնթաց աճում է, սակայն որոշ երկրներում, ինչպիսիք են արևելաեվրոպական երկրները, Ռուսաստանը, Կովկասյան երկրները, տեղի է ունենում հակառակ գործընթացը` բնակչության թիվը գնալով նվազում է:

«Խնդիրը ծերացող բնակչությունն է, աշխատողները քիչ են, ո՞վ պետք է աշխատի` թոշակառուների համար միջոցներ կուտակելու համար»,- ասում է Ֆիրենսը և նշում, որ այս խնդիրը ևս լուծման կարիք ունի:

Նրա խոսքով` բնակչության թվաքանակի նվազման դեպքում ծնելիությունը խթանելու համար կառավարությունները տարբեր միջոցներ են ձեռնարկում, ծրագրեր իրականացնում: Այստեղ արդեն կնոջ իրավունքների պաշտպանության խնդիր է առաջանում. ամեն կին իրավունք ունի որոշել, թե քանի երեխա է ուզում ունենալ և երբ:

Ֆիրենսը որպես բնակչության թվաքանակի կրճատմանը նպաստող  գործոն նշում է նաև միգրացիան:

«Նորմալ բնակչություն ունենալու լավագույն քաղաքականությունը ցանկալի երեխաներ ունենալն է և նրանց բարեկեցիկ կյանքով ապահովելը»:

Անդրադառնալով Հայաստանում տիրող իրավիճակին` Ֆիրենսը նշում է, որ Հայաստանից հեռանում են հիմնականում երիտասարդները` փորձելով լավ բախտ գտնել այլ երկրներում. «Գուցե ավանդական հարցն  է պետք փոխել, «Ի՞նչ կարող է անել այս երկիրն ինձ համար»-ի փոխարեն հարցնել«Ի՞նչ կարող եմ ես անել այս երկրի համար»:

Ըստ մասնագետի` ճիշտ կլիներ ուղիներ գտնել` երիտասարդներին Հայաստանում պահելու և երկրի զարգացման գործում ներգրավելու համար:

ՄԱԲՀ հայաստանյան, վրաստանյան և ադրբեջանական գրասենյակների տնօրեն Զահիդուլ Հյուքն էլ նշում է, որ Հայաստանի դեպքում բնակչության նվազման գործում դեր է խաղում նաև ծնելիության ցածր մակարդակը, գործազրկությունը և աշխատատեղերի սահմանափակ լինելը. «Կարևոր է, որ կառավարությունը միջոցներ ձեռնարկի աշխատաշուկայում երիտասարդների ներգրավելու, ինչպես նաև նրանց համար զբաղվածություն ապահովելու ուղղությամբ»:

Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի  Ժողովրդագրության և սոցիալական հետազոտությունների  ինստիտուտի տնօրեն  Էլլա Լիբանովան էլ բնակչության թվաքանակի կրճատման գործում կարևորում է մահացության բարձր ցուցանիշը, ինչի դեմ պայքարը ևս կարևոր է. «Ողբերգություն է, երբ երեխաները, մարդիկ երիտասարդ տարիքում են մահանում: Խնդիրը նախ և առաջ մահացության բարձր մակարդակն է, ոչ թե միգրացիան կամ ցածր ծնելիությունը»:

Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ժողովրդագրությն ինստիտուտի տնօրեն  Անատոլի Վիշնևսկին  կարծում է, որ դեմոգրաֆիական տենդենցներում նորություն չկա. շարունակվում է դեռ ԽՄ տարիներից գոյություն ունեցող իրավիճակը. այն ժամանակ, օրինակ, Հայաստանը ծնելիության մակարդակով միջին դիրք էր զբաղեցնում. առաջ էր եվրոպական երկրներից և հետ էր մնում միջինասիական երկրներից, նույնն է պատկերը և ներկայում: Իսկ արտագաղթ կա նաև միջինասիական երկրներում, միայն թե այնտեղ դա չգալի չէ ծնելիության բարձր մակարդակի շնորհիվ:

 

Ankakh.com

Գովազդ