Ավետիս. Հայաստանում ծնվել է աշխարհի 7 միլիարդերորդ բնակիչը. Նա 2 շաբաթ շուտ է ծնվել

Լուրեր

Արթիկի ծննդատանը ծնվել է երկրագրդի 7 միլիարդերորդ բնակիչը: Երջանիկ մանկիկի ծնողները Պեմզաշեն համայնքից են, որոնք արդեն որոշել են երեխայի անունը` Վահրամ Ոսկանյան: Երեխայի հայրը արտագնա աշխատանքի է Ռուսաստանում, ով լսելով բարի լուրը, մտադիր է երկու օրից վերադառնալ:

7 միլիարդերորդ երեխան լույս աշխարհ է եկել ժամկետից 2 շաբաթ շուտ, գիշերը ժամը 00:20-ին: Այդ օրն Արթիկի ծննդատանն այլ երեխա չի ծնվել: Փոքրիկն առողջ է, իրեն լավ է զգում:

Ծննդատուն են եկել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, ովքեր բուժսարքավորումներ են

Արթիկի ծննդատանը ծնվել է երկրագրդի 7 միլիարդերորդ բնակիչը: Երջանիկ մանկիկի ծնողները Պեմզաշեն համայնքից են, որոնք արդեն որոշել են երեխայի անունը` Վահրամ Ոսկանյան: Երեխայի հայրը արտագնա աշխատանքի է Ռուսաստանում, ով լսելով բարի լուրը, մտադիր է երկու օրից վերադառնալ:

7 միլիարդերորդ երեխան լույս աշխարհ է եկել ժամկետից 2 շաբաթ շուտ, գիշերը ժամը 00:20-ին: Այդ օրն Արթիկի ծննդատանն այլ երեխա չի ծնվել: Փոքրիկն առողջ է, իրեն լավ է զգում:

Ծննդատուն են եկել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, ովքեր բուժսարքավորումներ են նվիրել ծննդատանը:

Այստեղ են ժամանել նաեւ Արթիկի քաղաքապետարանի ներկայացուցիչները եւ նվերներ հանձնել երջանիկ մայրիկին:

Արթիկի քաղաքապետը հայտարարել է, որ սիրով կդառնա երեխայի կնքահայրը:

ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցները հայտարարել են, որ մոր հոգսը թեթեւացնելու համար օժանդակություն կտրամադրվի:

Նշենք, որ ՄԱԿ-ի կողմից վերջնականապես կորոշվի, թե աշխարհի խորհրդանշական 7 միլիարդերորդ ծնունդներից որ մեկին կշնորհվի 7 միլիարդրերոդ բնակիչ կոչումը:

 

News.am

 

Գովազդ