Մանկաբույժները պնդում են, որ նորածինը պետք է քնի մոր կրծքին

Լուրեր

Բոլոր ժամանակներում էլ բժիշկները պայքարում են ծնողների հետ, ովքեր երեխաներին քնեցնում են իրենց հետ: Նրանք պնդում են, որ դա մեծացնում է երեխաների մահվան հավանականությունը:

Մինչդեռ, ինչպես հայտնում է «meddaily.ru» կայքը, ըստ մանկաբույժների վերջին հետազոտության, երեխան պետք է քնի մոր հետ մինչև երեք տարեկան հասակը: Հետազոտությունները ցույց են տվել, որ մոր կրծքին քնած երեխաներն ավելի երկար են քնում: Այդ ընթացքում նրանք երեք անգամ պակաս սթրես են ապրում, ինչը

Բոլոր ժամանակներում էլ բժիշկները պայքարում են ծնողների հետ, ովքեր երեխաներին քնեցնում են իրենց հետ: Նրանք պնդում են, որ դա մեծացնում է երեխաների մահվան հավանականությունը:

Մինչդեռ, ինչպես հայտնում է «meddaily.ru» կայքը, ըստ մանկաբույժների վերջին հետազոտության, երեխան պետք է քնի մոր հետ մինչև երեք տարեկան հասակը: Հետազոտությունները ցույց են տվել, որ մոր կրծքին քնած երեխաներն ավելի երկար են քնում: Այդ ընթացքում նրանք երեք անգամ պակաս սթրես են ապրում, ինչը նպաստում է հետագայում միջանձնային հարաբերությունների ձևավորմանը:

«Երբ երեխան քնում է իր մահճակալի մեջ, նրա ուղեղը քնի ակտիվ և պասիվ փուլերին դժվարությամբ է անցում կատարում: Իսկ այդ անցումը շատ կարևոր է ուղեղի առողջ զարգացման համար»,-հավատացնում է Քեյփթաունի համալսարանի բժիշկ Նիլս Բերգմանը:

Նրա խոսքերով` ծնունդից հետո առաջին մի քանի շաբաթները երեխան պետք է քնի մոր կրծքին, իսկ մինչև 3-4 տարեկան հասակը` նույն մահճակալին:

 

Aysor.am

Գովազդ