Ծայրահեղ լուծո՞ւմ. Հայաստանում քննարկում են մանկապիղծներին քիմիական ստերջացման ենթարկելու հարցը

Լուրեր

Հայաստանում օրենսդիրները և հասարակական կազմակերպությունները քննարկում են երեխաների նկատմամբ սեռական հանցագործություններ կատարող անձանց կամավոր կամ հարկադիր քիմիական ստերջացման ենթարկելու հարցը:

Արդեն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվել և առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որը վերաբերում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների շարքը նոր միջոցով` «քիմիական ստերջացումով» համալրմանը:

Օրենքի հեղինակ, իրավաբան Դավիթ Թումասյանը, երեքշաբթի «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ կազմակեպած քննարկմանը ներկայացնելով օրենքի փոփոխությունների էությունը, պարզաբանեց, որ

Հայաստանում օրենսդիրները և հասարակական կազմակերպությունները քննարկում են երեխաների նկատմամբ սեռական հանցագործություններ կատարող անձանց կամավոր կամ հարկադիր քիմիական ստերջացման ենթարկելու հարցը:

Արդեն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվել և առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որը վերաբերում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների շարքը նոր միջոցով` «քիմիական ստերջացումով» համալրմանը:

Օրենքի հեղինակ, իրավաբան Դավիթ Թումասյանը, երեքշաբթի «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ կազմակեպած քննարկմանը ներկայացնելով օրենքի փոփոխությունների էությունը, պարզաբանեց, որ ստերջացումը մանկապիղծների նկատմամբ կկիրառվի համալիր փորձագիտական եզրակացությունից հետո` այն մասին, որ կիրառվող միջոցը չի հանգեցնի ֆիզիկական առողջության վնասմանը, ինչպես նաև անվերահսկելի ագրեսիայի կամ հոգեկան խանգարման առաջացմանը: Թումասյանի խոսքով` համաձայն վերջին տարիների վիճակագրության` սեռական հանցագործությունների 70 տոկոսը կատարվել է անչափահասների նկատմամբ: Նախագծի քննարկումն ընթանում է ամերիկահայ գործարար, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի աղմկոտ դատավարության ֆոնին: «Մեթալ փրինս» ընկերության 70-ամյա սեփականատերը մեղադրվում է Ախթալայում անչափահաս տղաների նկատմամբ բռնի սեռական գործողություններ կատարելու մեջ: Մեղադրանքի հաստատման դեպքում նրան սպառնում է 8-15 տարի ազատազրկում: 

Քիմիական եղանակով ստերջացումը ենթադրում է մարդու օրգանիզմ հորմոնային դեղամիջոցների ներարկում, որոնք մարում են սեռական ցանկությունը: Ըստ օրենքի նախագծի` երեխայի նկատմամբ առաջին անգամ սեռական հանցագործություն կատարած անձի քիմիական ստերջացումը կիրառվում է նրա համաձայնությամբ: Անձը այս դեպքում կարող է հրաժարվել դրանից: Նույն հանցագործությունը երկրորդ անգամ կատարելու դեպքում ստերջացումը հարկադիր բնույթ կկրի: 

Ստերջացում կիրառվում է ԱՄՆ-ում, Գերմանիայում, Շվեդիայում, Դանիայում, Մեծ Բրիտանիայում, Չեխիայում, Լեհաստանում, Կանադայում: Ռուսաստանի օրենսդիրները ևս այժմ քննարկում են այս հարցը: 

Իրավապաշտպաններ Արթուր Սաքունցը և Միքայել Դանիելյանը կարծում են, որ օրենքը ներկայումս անթույլատրելի է կիրառել Հայաստանում, քանի որ առկա են դատական համակարգի և որակյալ հոգեբանական փորձաքննության հետ կապված բազմաթիվ խնդիրներ, երբ չի բացառվում անձի նկատմամբ անարդար դատավճռի կայացումը:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ԱրմենիաՆաուի» թղթակից

Գովազդ