Աշխարհում 0-5 տարեկան մոտ 7,6 միլիոն երեխա է մահանում, որոնց մեկ երրորդից ավելին թերսնման պատճառով

Լուրեր

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ), «Վորլդ վիժն» Հայաստանի եւ Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ, նոյեմբերի 3-ին, «Սնուցման հետ կապված խնդիրները Հայաստանում. բարելավման անհրաժեշտություն» թեմայով հանրային քննարկում է կազմակերպում:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` այսօր ամբողջ աշխարհում 0-5 տարեկան մոտ 7,6 միլիոն երեխա է մահանում, որոնց մեկ երրորդից ավելին համապատասխան սնուցման բացակայության պատճառով, եւ այս  թիվը կարելի է նվազեցնել սնուցումը բարելավելու միջոցով:

Ըստ «Վորլդ վիժն» միջազգայինի սնուցման վերաբերյալ հաշվետվության` սոցիալական իրավիճակի ներկայիս պայմաններում կարեւորագույն նշանակություն է ստանում ծնողների/խնամակալների շրջանում երեխաների սնուցման ճիշտ գործելակերպի եւ

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ), «Վորլդ վիժն» Հայաստանի եւ Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ, նոյեմբերի 3-ին, «Սնուցման հետ կապված խնդիրները Հայաստանում. բարելավման անհրաժեշտություն» թեմայով հանրային քննարկում է կազմակերպում:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` այսօր ամբողջ աշխարհում 0-5 տարեկան մոտ 7,6 միլիոն երեխա է մահանում, որոնց մեկ երրորդից ավելին համապատասխան սնուցման բացակայության պատճառով, եւ այս  թիվը կարելի է նվազեցնել սնուցումը բարելավելու միջոցով:

Ըստ «Վորլդ վիժն» միջազգայինի սնուցման վերաբերյալ հաշվետվության` սոցիալական իրավիճակի ներկայիս պայմաններում կարեւորագույն նշանակություն է ստանում ծնողների/խնամակալների շրջանում երեխաների սնուցման ճիշտ գործելակերպի եւ հմտությունների ձեւավորումը: Կյանքի առաջին 1000 օրերը` հղիությունից մինչեւ երկու տարեկանը, որոշիչ են երեխայի կյանքի ընթացքի համար: Պատշաճ սնուցումը յուրաքանչյուր երեխայի առողջ աճի ու զարգացման գրավականն է: Միաժամանակ թերսնուցման եւ սնուցման այլ խանգարումների վերացմանն ուղղված միջամտությունները հանդիսանում են ոչ միայն առողջապահական, այլեւ գյուղատնտեսական, կրթական, սոցիալական եւ այլ ոլորտային խնդիր:

Քննարկման գլխավոր խոսնակն է ՀՕՖ-ի կողմից հրավիրված Նյու Յորքի Կոլումբիա բժշկական համալսարանի Սնուցման ինստիտուտի տնօրեն` պրոֆեսոր Ռիչարդ Դեքելբաումը, ով կներկայացնի «Գեր եւ թերսնուցմամբ պայմանավորված ծախսերի կրկնակի բեռը» զեկույցը:

 

News.am

Գովազդ