Թումանյանական հեքիաթները մինչև գարուն կշրջեն Տավուշի մարզում։ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ՝ «Հեքիաթին հյուր» մարզային-մշակութային ծրագրով Երևանի տարբեր թատերախմբերի երիտասարդ դերասանները Հովհաննես Թումանյանի հեքիաթները կներկայացնեն մարզի գրեթե բոլոր համայնքների շուրջ 5000 մանուկներին։ Այս մասին հաղորդեց Հ1 հեռուստատեսության «Առաջին լրատվականի» Իջևանի թղթակիցը։
Թատերախումբն արդեն ելույթ է ունեցել Իջևանում՝ ներկայացնելով «Շունն ու կատուն», «Քեֆչի Հասանը» և «Ոսկե ձկնիկը» հեքիաթներով կազմված բեմադրությունը։
Ծնողների և ուսուցիչների համոզմամբ՝ նման մշակութային միջոցառումներն օժանդակում են երեխայի
Թումանյանական հեքիաթները մինչև գարուն կշրջեն Տավուշի մարզում։ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ՝ «Հեքիաթին հյուր» մարզային-մշակութային ծրագրով Երևանի տարբեր թատերախմբերի երիտասարդ դերասանները Հովհաննես Թումանյանի հեքիաթները կներկայացնեն մարզի գրեթե բոլոր համայնքների շուրջ 5000 մանուկներին։ Այս մասին հաղորդեց Հ1 հեռուստատեսության «Առաջին լրատվականի» Իջևանի թղթակիցը։
Թատերախումբն արդեն ելույթ է ունեցել Իջևանում՝ ներկայացնելով «Շունն ու կատուն», «Քեֆչի Հասանը» և «Ոսկե ձկնիկը» հեքիաթներով կազմված բեմադրությունը։
Ծնողների և ուսուցիչների համոզմամբ՝ նման մշակութային միջոցառումներն օժանդակում են երեխայի մարդկային արժանիքների դաստիարակությանը։Երեխաներից ոմանք թղթակցի հետ զրույցում նշել են, որ երբևէ չեն եղել թատրոնում՝ իրենց մարզում թե մայրաքաղաքում, և թատրոնի հետ իրենց առաջին հանդիպումից հետո փաստել են, որ «ոչ միայն հետաքրքիր էր, այլև՝ կրթվածություն ստացան»։
Tert.am