Դեղորայքի ինքնացուցումները հաճախ են հանգեցնում լուրջ խնդիրների

Լուրեր

Հղիության ընդհատումն ի սկզբանե նորմալ երևույթ չէ։ Լինում են բժշկական ցուցումներ՝ մահացած պտղի կամ անոմալ զարգացումների հետ կապված, սակայն երբ դա ուղղակի կնոջ ցանկությունն է, ինչպես լինում է մեծամասամբ, ապա հարկ է հորդորել նրան, որ այդ քայլին չգնա։ Այս մասին այսօր «Շանթ» հեռուստատեսության «Մի վնասիր» հաղորդման տաղավարում նշեց գինեկոլոգ Արմինե Հարությունյանը։

Նա ասաց, որ Հայաստանում թույլատրվում է ընդհատել հղիությունը մինչև պտղի՝ 12 շաբաթական դառնալը, քանի որ դրանից հետո երեխայի մոտ ձևավորվում են բոլոր օրգան-համակարգերը, և այդ փոքրիկ մարդը, ինչպես ցույց է տալիս, էխո-նկարահանումը, վերահաս վտանգը զգալով, արգադի մեջ այս պատից այն պատն է փախչում վիրաբույժի գործիքներից փրկվելու համար։ Նա նշեց նաև, որ 12 շաբաթականում են սկսում ձևավորվել սեռական օրգանները, և հատկապես սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները՝ իրականացվում են թույլատրելի ժամանակահատվածից հետո և համարվում են պատժելի։

Նա նշեց, որ հիմա առավել տարածված է դեղորայքային ընդհատումը, մինչ նախկինում՝ վիրաբուժական ընդհատումն էր։ Այս

Հղիության ընդհատումն ի սկզբանե նորմալ երևույթ չէ։ Լինում են բժշկական ցուցումներ՝ մահացած պտղի կամ անոմալ զարգացումների հետ կապված, սակայն երբ դա ուղղակի կնոջ ցանկությունն է, ինչպես լինում է մեծամասամբ, ապա հարկ է հորդորել նրան, որ այդ քայլին չգնա։ Այս մասին այսօր «Շանթ» հեռուստատեսության «Մի վնասիր» հաղորդման տաղավարում նշեց գինեկոլոգ Արմինե Հարությունյանը։

Նա ասաց, որ Հայաստանում թույլատրվում է ընդհատել հղիությունը մինչև պտղի՝ 12 շաբաթական դառնալը, քանի որ դրանից հետո երեխայի մոտ ձևավորվում են բոլոր օրգան-համակարգերը, և այդ փոքրիկ մարդը, ինչպես ցույց է տալիս, էխո-նկարահանումը, վերահաս վտանգը զգալով, արգադի մեջ այս պատից այն պատն է փախչում վիրաբույժի գործիքներից փրկվելու համար։ Նա նշեց նաև, որ 12 շաբաթականում են սկսում ձևավորվել սեռական օրգանները, և հատկապես սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները՝ իրականացվում են թույլատրելի ժամանակահատվածից հետո և համարվում են պատժելի։

Նա նշեց, որ հիմա առավել տարածված է դեղորայքային ընդհատումը, մինչ նախկինում՝ վիրաբուժական ընդհատումն էր։ Այս երկու մեթոդներն էլ ունեն իրենց բարդությունները։ «Դեղորայքը հիմա գրանցված է և վաճառվում է դեղատներում, ինչը ես անթույլատրելի եմ համարում»,- նշեց բժիշկը։ Հայ կանայք, ըստ դիտարկումների, սովորաբար իմանալով հղիության մասին՝ մոտակա դեղատնից գնում են համապատասխան դեղամիջոցները, և օգտագործում՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու։ Իսկ դրանք, կապված իրենց օրգանիզմի յուրահատկությունների հետ, որոշակի դեպքերում առաջ են բերում առողջական լուրջ խնդիրներ։

Դեղորայքային ընդհատման ցուցում ստանալու համար նա խորհուրդ տվեց դիմել բժշկի և համապատասխան հետազոտությամբ համոզվել, որ հղիություն իրոք կա և այն արգանդային է, որից հետո օգտվելով բժշկի տված սխեմայից՝ օգտագործել դեղամիջոցը։

Վիրահատական միջամտությունների ժամանակ ևս փոքր չէ բարդությունների հավանականությունը։ Դրանք կարող են լինել սեռավարակներ կրելու արդյունք, հետևանք՝ բժշկի սխալի, անզգուշության կամ անփորձության։ Դրանք կարող են լինել նաև՝ անխուսափելի։ Քանի որ թեպետ անհրաժեշտ է, որ մեկ վիժումից հետո անցնի ոչ պակաս, քան վեց ամիս մինչև նույն խնդրով բժշկին այցելելը, սակայն հայ կանայք հաճախ չեն պահում նույնիսկ այդ նվազագույն անհրաժեշտ ժամանակը։ «Ես ունեցել եմ պացիենտներ, որոնց անամնեզում գրված էր 25-30 աբորտ… պատկերացնո՞ւմ եք բժշկի վիճակը, որ հերթական անգամ պիտի… արդեն իրեն մեղադրելու չի»,- նշվեց։

Tert.am

 

Գովազդ