Երեխան խոսում է, քայլում և հանգիստ քնում

Լուրեր

«Երկիրն» անդրադարձել էր հնգամյա Քրիստինեին, ով թերհաս էր ծնվել եւ 6 ամսականում կուրացել: Երեխան վիրահատվել էր Սանկտ Պետերբուրգում, որի արդյունքում նրա մի աչքը սկսել էր ընդամենը լույսի փոքր ստվեր նշմարել: Բժիշկները պնդել էին, որ անհրաժեշտ է երկրորդ վիրահատությունը կատարել, իսկ երեխայի ընտանիքն այլեւս հնարավորություն չուներ:

Հրապարակումից հետո արձագանքը չուշացավ. «Սկենառ» առողջության վերականգնողական կենտրոնի հիմնադիր-տնօրեն, վիրաբույժ Ռուբեն Հարությունյանը խոստացավ անվճար իրականացնել երեխայի բուժումը, եւ Քրիստինեն սեպտենբերի 16-ին կենտրոնում անցավ հետազոտությունների մի ամբողջ շարք:

Աչքերի հետազոտությունն արձանագրեց, որ երեխայի մոտ առկա է եղջերաթաղանթի պղտորում` լույսը նորմալ չի թափանցում ցանցաթաղանթ, որը նույնպես վնասված էր: Բացի այդ, ծնված օրվանից երեխայի մոտ եղել են կոպիտ խանգարումներ. կպումների հետեւանքով ցանցաթաղանթը պոկվել է իր անատոմիական դիրքից: Գլխուղեղի ֆունկցիաների հետազոտության արդյունքում արձանագրվել են նաեւ

«Երկիրն» անդրադարձել էր հնգամյա Քրիստինեին, ով թերհաս էր ծնվել եւ 6 ամսականում կուրացել: Երեխան վիրահատվել էր Սանկտ Պետերբուրգում, որի արդյունքում նրա մի աչքը սկսել էր ընդամենը լույսի փոքր ստվեր նշմարել: Բժիշկները պնդել էին, որ անհրաժեշտ է երկրորդ վիրահատությունը կատարել, իսկ երեխայի ընտանիքն այլեւս հնարավորություն չուներ:

Հրապարակումից հետո արձագանքը չուշացավ. «Սկենառ» առողջության վերականգնողական կենտրոնի հիմնադիր-տնօրեն, վիրաբույժ Ռուբեն Հարությունյանը խոստացավ անվճար իրականացնել երեխայի բուժումը, եւ Քրիստինեն սեպտենբերի 16-ին կենտրոնում անցավ հետազոտությունների մի ամբողջ շարք:

Աչքերի հետազոտությունն արձանագրեց, որ երեխայի մոտ առկա է եղջերաթաղանթի պղտորում` լույսը նորմալ չի թափանցում ցանցաթաղանթ, որը նույնպես վնասված էր: Բացի այդ, ծնված օրվանից երեխայի մոտ եղել են կոպիտ խանգարումներ. կպումների հետեւանքով ցանցաթաղանթը պոկվել է իր անատոմիական դիրքից: Գլխուղեղի ֆունկցիաների հետազոտության արդյունքում արձանագրվել են նաեւ գլխուղեղի փոփոխություններ:

Երեխայի լսողական համակարգը գտնվում է նորմալ վիճակում, սակայն նա չի կարողանում լիովին ընկալել հարցերը. «Այսինքն` այստեղ առկա է ոչ միայն տեսողական խնդիր, այեւ ծանր նյարդային վիճակ եւ ուղեղի ոչ ճիշտ զարգացում»,- ասաց Հարությունյանը:

Օրգանիզմի` բջջային մակարդակով հետազոտությունն արձանագրեց անոթանյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարում: Ինչպես տեղեկացրեց վիրաբույժը, վեգետատիվ նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների աշխատանքը, ինչը նույնպես խախտված է. «Դրա հետեւանքով առաջանում է աղիքային դիզբակտերիոզ եւ ճիճվակրություն, ինչը բերում է երեխայի ողջ օրգանիզմի ֆուկցիոնալ խանգարմանը»:

Հարությունյանը վստահեցնում է, որ իրենք կաշխատեն երեխայի հետ.«Բայց տեսողության հարցը, նման անատոմիական խանգարումների դեպքում, Աստծո ձեռքին է: Եթե վերականգնենք տեսողությունը, հրաշք կլինի»,- ասաց Հարությունյանը` հավելելով, որ շեշտը դրվելու է երեխայի նյարդային համակարգի կարգավորման վրա, քանի որ մենք տեսնում եւ լսում ենք գլխուղեղով. աչքերը եւ ականջները կատարում են ալեհավաքի դեր:

Գլխուղեղի համապատասխան կարգավորող կենտրոնը կարող է չաշխատել, ինչպես որ երեխայի պարագայում է: «Երեխան կարող է լույսը տեսնել, բայց չհասկանալ, թե ինչ է դա: Կաշխատենք ուղեղի աշխատանքը վերականգել, որպեսզի դրա արդյունքում երեխան կարողանա կողմնորոշվել ժամանակի եւ տարածության մեջ»,- մեկնաբանեց Ռ. Հարությունյանը:

20 օր շարունակ` օրական երկու ժամ, Քրիստինեն «Սկենառ» առողջության վերականգողական կենտրոնում անցավ բուժման սահմանված շրջան: Բժիշկներն աշխատեցին ուղեղի ֆունկցիաները վերականգնող «Սկենառ»թերապիայի մեթոդով, որը մշակվել է Սանկտ Պետերբուրգի ֆիզիոլոգիայի ինստիտուտի կողմից: Սկենառն ինքնակառավարվող, էլեկտրաիմպուլսային, նեյրոդրդիչ սարք է, որը հասցված է օբյեկտիվության աստիճանի: Բուժումը չի իրականացվում ըստ հիվանդի գանգատների, այլ սարքի միջոցով վերականգնվում է ամբողջ օրգանիզմի աշխատանքը: Արդյունքումՙ դեղորայքը հասնում է բջջին, եւ դրա ազդեցությամբ բջիջը գլխուղեղին հաղորդում է համապատասխան ինֆորմացիա, որ օրգանիզմի տվյալ տեղում առկա է հիվանդություն: Այդպիսով, գլխուղեղը սկսում է արտադրել նեյրոհորմոնալ հատուկ նյութեր, որոնք իրենց ազդեցությունն են թողնում «թիրախ» օրգանի վրաՙ նպաստելով դրա առողջացմանը:

Այժմ Քրիստինեն ինքնուրույն նախադասություններ է կազմում, խոսում եւ նույնիսկ կատակում հարազատների հետ: Ինչպես տեղեկացնում է Հարությունյանը, կարգավորվել է երեխայի շարժողական համակարգը. նաՙ մի ձեռքը բռնած ազատ քայլում է եւ հանգիստ քնում: Դադարել են նյարդային ցնցումները: Բացի դրանից, ակնահատակի կրկնակի հետազոտությունները ցույց են տվել, որ շերտազատումը ետ է զարգացել.«Դա հրաշք է, քանի որ ակնաբուժության մեջ նման բան դեռ չէր արձանագրվել»,- ասաց Հարությունյանը:

Ինչպես նշում է կենտրոնի ակնաբույժ, սկենառ-թերապեւտ Քրիստինե Իսպիրյանը, աղջնակի մոտ արձանագրվել են եղջերաթաղանթի փոփոխություններ. գրեթե ամբողջությամբ ներծծվել են պղտորումները.«Առավել շատ «բացվել» է աջ աչքը: Ձախ աչքն ավելի պղտոր էր, սակայն նրանում նույնպես կա փոփոխություն` մաքրվել են եղջերաթաղանթի եզրային հատվածները»,- ավելացրեց ակնաբույժը:

Երեխայի տատիկը` Անահիտ Ավագյանը, նշեց, որ երեխան մեծ առաջխաղացում է ունեցել: «Բժիշկները մեր հանդեպ շատ հոգատար գտնվեցին»,- ավելացրեց տիկին Անահիտը: Բուժման սահմանված շրջանը շարունակվում է:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

yerkir.am

Գովազդ