Հայրությունը վերափոխում է տղամարդուն. գիտնականներ

Լուրեր

Եթե ուզում եք փոխել տղամարդուն, ով պատասխանատվության զգացում չունի և ռիսկային վարքագիծ է դրսևորում, ապա պետք է նրան հայր դարձնել: Ամերիկացի գիտնականների խոսքով` դերերի փոփոխությունը փոխում է նաև բնավորությունը: Սակայն այս հնարքը կգործի միայն այն դեպքում, եթե տղամարդն առաջին անգամ է հայր դառնում: Այս մասին գրում է The Daily Mail պարբերականը:

Այդ հանգամանքը ստիպում է տղամարդուն հասունանալ, հրաժարվել ալկոհոլից, ծխախոտից և նույնիսկ`օրենքների խախտումից: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն գործում է ավելի տարիքով տղամարդկանց մոտ:

Օրեգոնի համալսարանի աշխատակիցներն ուսումնասիրել են 12-31 տարեկան 200 տղամարդու վարքագիծ: Նրանք բոլորն աչքի են

Եթե ուզում եք փոխել տղամարդուն, ով պատասխանատվության զգացում չունի և ռիսկային վարքագիծ է դրսևորում, ապա պետք է նրան հայր դարձնել: Ամերիկացի գիտնականների խոսքով` դերերի փոփոխությունը փոխում է նաև բնավորությունը: Սակայն այս հնարքը կգործի միայն այն դեպքում, եթե տղամարդն առաջին անգամ է հայր դառնում: Այս մասին գրում է The Daily Mail պարբերականը:

Այդ հանգամանքը ստիպում է տղամարդուն հասունանալ, հրաժարվել ալկոհոլից, ծխախոտից և նույնիսկ`օրենքների խախտումից: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն գործում է ավելի տարիքով տղամարդկանց մոտ:

Օրեգոնի համալսարանի աշխատակիցներն ուսումնասիրել են 12-31 տարեկան 200 տղամարդու վարքագիծ: Նրանք բոլորն աչքի են ընկել իրենց ռիսկային վարքագծով: Կամավորներին ուսումնասիրել են 19 տարի: Գիտնականներին հետաքրքրել է նրանց կողմից ալկոհոլի, ծխախոտի օգտագործումը և կատարված հանցագործությունների քանակը:

Պարզվում է, եթե տղամարդն առաջին անգամ հայր է դառնում 20-30 տարեկանում, նա ավելի քիչ է ալկոհոլ օգտագործում և իրավախախտումներ անում:

Հենց այս ամենից էլ գիտական աշխատանքի հեղինակ պրոֆեսոր Դևիդ Քեռը եզրակացություն է արել, որ հայրությունը վերափոխում է մարդուն:

 

Tert.am

 

Գովազդ