Օնկոլոգիական հիվանդություններով եւ լեյկիմիայով հիվանդ երեխաների համար նոր կլինիկա կստեղծվի

Լուրեր

«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ' դիմել է ՀՀ կառավարությանը եւ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին օնկոլոգիական հիվանդություններով եւ լեյկեմիայով հիվանդ երեխաների համար 2012 թվականին մասնագիտացված մանկական կլինիկա ստեղծելու առաջարկով:

«Ընդհանրապես օնկոլոգիայի եւ հեմատոլոգիայի խնդիրները միշտ գտնվում են հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում եւ հանդիսանում են նախագահի ռազմավարական ծրագրերից առողջապահության ոլորտում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Նրա խոսքով' հանձնարարական կա, որ 2012 թվականի ընթացքում Համաշխարհային բանկի հետ համատեղ պետք է ստեղծվի Մանկական օնկոլոգիայի, մանկական հեմատոլոգիայի եւ մանկակակ օնկոհեմատոլոգիայի ժամանակակից կենտրոն, որպեսզի այն

«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ' դիմել է ՀՀ կառավարությանը եւ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին օնկոլոգիական հիվանդություններով եւ լեյկեմիայով հիվանդ երեխաների համար 2012 թվականին մասնագիտացված մանկական կլինիկա ստեղծելու առաջարկով:

«Ընդհանրապես օնկոլոգիայի եւ հեմատոլոգիայի խնդիրները միշտ գտնվում են հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում եւ հանդիսանում են նախագահի ռազմավարական ծրագրերից առողջապահության ոլորտում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Նրա խոսքով' հանձնարարական կա, որ 2012 թվականի ընթացքում Համաշխարհային բանկի հետ համատեղ պետք է ստեղծվի Մանկական օնկոլոգիայի, մանկական հեմատոլոգիայի եւ մանկակակ օնկոհեմատոլոգիայի ժամանակակից կենտրոն, որպեսզի այն երեխաները, որոնք տառապում են այդ հիվանդություններով, կարողանան ժամանակակից եւ ճշգրիտ ախտորոշում, բուժում, եւ անհրաժեշտության դեպքում ոսկրածուծի փոխպատվաստում ստանալ հարազատ երկրում:

«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Շուշանիկ Արեւշատյանի խոսքով' հիվանդ երեխաներին արտասահմանում բուժելու համար հսկայական միջոցներ են պահանջվում, սակայն հաճախ այդ ջանքերն ապարդյուն են:

«Մանակական մասնագիտացված կլինիկան, լինելու է առաջինը Անդրկովկասում եւ համալրվելու է անհրաժեշտ նորագույն սարքավորումներով եւ չի զիջելու Գերմանիայում եւ Իսրայելում գործող նմանատիպ կլինիկաներից»,-ասաց նա:

 

 

Արմենպրես

 

Գովազդ