Առաջին հղիության արհեստական վիժեցումը հանգեցնում է անպտղության. գինեկոլոգ

Լուրեր

Առաջին հղիության արհեստական վիժեցումը հանգեցնում է անպտղության: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման մասնագիտական կարծիք հայտնեց ուռուցքաբան, գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը`խոսելով հղիության արհեստական ընդհատման, մասնավորապես` աղջիկ պտղից ազատվելու միտումների մասին: 

Բանախոսն անդրադարձավ խնդրի իրավական կողմին: «2002թ. ընդունվել է ՀՀ-ում մարդու վերարտադրողական առողջության մասին օրենք, որի 10-րդ հոդվածի համաձայն` կինն իր ցանկությամբ կարող է ազատվել 10 շաբաթական պտղից: Սակայն պտղի սեռական օրգանները պարզ են դառնում 12 շաբաթականում, այսինքն` ոչ թե պետք է արգելել նախապես սեռի իրազեկումը ծնողներին, այլ պետք է հետևել, որպեսզի չլինեն անօրինական հղիության արհեստական ընդհատումներ»,- նշեց գինեկոլոգը`

Առաջին հղիության արհեստական վիժեցումը հանգեցնում է անպտղության: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման մասնագիտական կարծիք հայտնեց ուռուցքաբան, գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը`խոսելով հղիության արհեստական ընդհատման, մասնավորապես` աղջիկ պտղից ազատվելու միտումների մասին: 

Բանախոսն անդրադարձավ խնդրի իրավական կողմին: «2002թ. ընդունվել է ՀՀ-ում մարդու վերարտադրողական առողջության մասին օրենք, որի 10-րդ հոդվածի համաձայն` կինն իր ցանկությամբ կարող է ազատվել 10 շաբաթական պտղից: Սակայն պտղի սեռական օրգանները պարզ են դառնում 12 շաբաթականում, այսինքն` ոչ թե պետք է արգելել նախապես սեռի իրազեկումը ծնողներին, այլ պետք է հետևել, որպեսզի չլինեն անօրինական հղիության արհեստական ընդհատումներ»,- նշեց գինեկոլոգը` համարելով, որ նոր օրենքի կարիք չկա: 

Ըստ նրա`եթե կինը որոշել է ազատվել պտղից, բազում նոր օրենքներն էլ հարցը չեն լուծի: Վահե Տեր-Մինասյանը իր 10-ամյա բժշկական գործունեության ընթացքում հաճախ է հանդիպել այնպիսի կանանց, ովքեր հեշտությամբ ասում են, թե ազատվել են թվով 30 պտղից. սա նա զարմանալի է համարում` բնազդային դրսևորում: 

Անդրադառնալով կնոջ օրգանիզմի վրա արհեստական վիժեցման ազդեցությանը` գինեկոլոգը մեկնաբանեց, որ պտղից ազատված կինը չի կարող առողջ լինել: 

«Երբ կինը հղիանում է, նրա օրգանիզմում բազմաթիվ լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, իսկ երբ կանայք միանգամից վերջ են դնում իրենց հղիությանը, պատկերացրեք` ինչ է կատարվում»,- վերլուծեց գինեկոլոգը`հավելելով, որ անընդունելի է արհեստական վիժեցումը առաջին հղիության դեպքում, որովհետև այն անպտղության է հանգեցնում: 

Համատեղ ասուլիսի ընթացքում Ջրվեժի Սբ.Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ տեր Կյուրեղ քահանա Տալյանը արհեստական վիժեցումը ոչ այլ ինչ, քան մարդասպանություն որակեց:

1in.am

Գովազդ