Յոթամյա երեխան ապրում է 100 կիլոգրամանոց օձի հետ

Լուրեր

Կամբոջայում Արն Սամբաթ անունով 7-ամյա երեխան բնակվում է օձի հետ: Հինգ մետր երկարությամբ կենդանին կշռում է հարյուր կիլոգրամ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով լիբանանյան Elnashra գործակալությունը, երեխան չի վախենում ահռելի օձից. ծնողները պատմում են, որ պատահմամբ տուն սողոսկած օձը դարձել է տան մշտական անդամ, երբ երեխան ընդամենը երեք ամսական է եղել:

Անհանգստանալով, որ հսկա կենդանին կվնասի երեխային' ծնողները որոշել են ազատվել նրանից: Երեխայի հայրը օձին բաց է թողել գետում, սակայն երկու շաբաթ անց ծնողները օձին նորից գտել են իրենց տանը: Այս անգամ տեսնելով իրենց որդու եւ կենդանու ջերմ հարաբերությունները' այլեւս չեն համարձակվել բաժանել նրանց' չնայած սկզբնական շրջանում շատ դժվար է եղել կերակրել ու տնային պայմաններում պահել հսկա սողունին: Այդ տեսակի օձերը կարողանում են միանգամից կուլ տալ զոհին եւ երկար ժամանակ մարսել այն: Օձերին բնորոշ է նաեւ երկար ժամանակ' մինչեւ 1.5 տարի, առանց ուտելիքի ապրելը:

Գովազդ