Հեռուստացույցը կարող է երեխաների մոտ սրտային հիվանդություններ առաջացնել

Լուրեր

Հեռուստացույց դիտելը կարող է երեխաների շրջանում սրտային հիվանդություններ առաջացնել, իսկ մեծահասակների մոտ` երկու անգամ ավելացնել սրտի կաթված ստանալու վտանգը:

Բրիտանացի գիտնականների նոր հետազոտությունների արդյունքները զգուշացնում են բոլոր ծնողներին, որ անընդհատ հեռուստացույց դիտելն ամենավտանգավոր գործողությունն է ոչ ակտիվ երեխաների համար:

Ուսումնասիրելով, թե ինչպիսի ազդեցություն ունի նստակյաց կյանքը երեխաների առողջության վրա, գիտնականները պարզել են, որ երկար ժամանակ հեռուստացույց դիտելն ավելացնում է երեխաների` սրտային հիվանդություններ ստանալու վտանգը: Նույնը, սակայն, չի կարելի ասել համակարգչի առջեւ նստելու մասին:

Բրիտանիայի լավագույն համալսարանների առաջնակարգ հետազոտողներն ուսումնասիրել են 6-ից 19 տարեկան շուրջ 2500

Հեռուստացույց դիտելը կարող է երեխաների շրջանում սրտային հիվանդություններ առաջացնել, իսկ մեծահասակների մոտ` երկու անգամ ավելացնել սրտի կաթված ստանալու վտանգը:

Բրիտանացի գիտնականների նոր հետազոտությունների արդյունքները զգուշացնում են բոլոր ծնողներին, որ անընդհատ հեռուստացույց դիտելն ամենավտանգավոր գործողությունն է ոչ ակտիվ երեխաների համար:

Ուսումնասիրելով, թե ինչպիսի ազդեցություն ունի նստակյաց կյանքը երեխաների առողջության վրա, գիտնականները պարզել են, որ երկար ժամանակ հեռուստացույց դիտելն ավելացնում է երեխաների` սրտային հիվանդություններ ստանալու վտանգը: Նույնը, սակայն, չի կարելի ասել համակարգչի առջեւ նստելու մասին:

Բրիտանիայի լավագույն համալսարանների առաջնակարգ հետազոտողներն ուսումնասիրել են 6-ից 19 տարեկան շուրջ 2500 երեխաների եւ պարզել, որ այն երեխաները, ովքեր մի քանի ժամ անցկացնում են հեռուստացույցի դիմաց, ունեն խոլեստերինի շատ բարձր մակարդակ, ինչը կարող է տարբեր տեսակի հիվանդությունների` կաթվածի, շաքարախտի եւ սրտային-թոքային խնդիրների պատճառ դառնալ:

Հիշեցնենք, որ ըստ նախորդ հետազոտությունների արդյունքների` օրական 4 ժամ հեռուստացույց դիտելը կարող է մեծահասակների շրջանում երկու անգամ ավելացնել սրտի կաթված ստանալու հավանականությունը:

youth.am

Գովազդ