«Նարուտոն», «Վինքսն» ու «Ջերրին»` «լավագույն» օրինակ

Լուրեր

Գաղտնիք չէ, որ մուլտֆիլմերը լուսավորական-դաստիարակչական նշանակություն ունեն, գաղտնիք չէ նաև, որ շատ ծնողներ մուլտերով են փոխարինում երեխայի հետ ժամանակ անցկացնելը: Իհարկե,  ծնողները միշտ չէ, որ կարող են այնքան ժամանակ ունենալ, որ կարողանան անընդհատ երեխայի հետ լինել,  բացի այդ, ավելի ապահով է, երբ երեխան տանն է, ոչ թե բակում: Ուստի շատ ծնողներ պարզապես գերադասում են, որ իրենց երեխան տանը մնա ու  մուլտ դիտի:

Սակայն ի՞նչ մուլտ  է դիտում երեխան, և ինչ է այն սովորեցնում:

«Աղջիկս ոտքի թաթերը ներս դրած է կանգնում ու քայլում: Ամռանը նաև դժվարությամբ եմ համոզում փակել պորտը: Անընդհատ բարկանում եմ վրան, բացատրում, որ ոտքերը ծուռ դնելը  կարող է շատ վատ սովորություն դառնալ, որ այդպես գեղեցիկ ու բնական չէ, ասում եմ նաև, որ գեղեցիկ չէ, երբ աղջիկը պորտը բաց է շրջում,  սակայն նա համոզված է, որ գեղեցիկ աղջիկները հենց էդպես էլ քայլում են ու այդպես էլ հագնվում:   Նախկինում նա նման խնդիրներ չի ունեցել: Հետո տեսա, որ նրա ամենասիրած մուլտերից մեկում` «Վինքս»-ում, աղջիկները հենց այդպես են քայլում` ոտքերը ներս դրած: Նրանք նաև կարճ շրջազգեստներով են, բաց են նաև նրանց

Գաղտնիք չէ, որ մուլտֆիլմերը լուսավորական-դաստիարակչական նշանակություն ունեն, գաղտնիք չէ նաև, որ շատ ծնողներ մուլտերով են փոխարինում երեխայի հետ ժամանակ անցկացնելը: Իհարկե,  ծնողները միշտ չէ, որ կարող են այնքան ժամանակ ունենալ, որ կարողանան անընդհատ երեխայի հետ լինել,  բացի այդ, ավելի ապահով է, երբ երեխան տանն է, ոչ թե բակում: Ուստի շատ ծնողներ պարզապես գերադասում են, որ իրենց երեխան տանը մնա ու  մուլտ դիտի:

Սակայն ի՞նչ մուլտ  է դիտում երեխան, և ինչ է այն սովորեցնում:

«Աղջիկս ոտքի թաթերը ներս դրած է կանգնում ու քայլում: Ամռանը նաև դժվարությամբ եմ համոզում փակել պորտը: Անընդհատ բարկանում եմ վրան, բացատրում, որ ոտքերը ծուռ դնելը  կարող է շատ վատ սովորություն դառնալ, որ այդպես գեղեցիկ ու բնական չէ, ասում եմ նաև, որ գեղեցիկ չէ, երբ աղջիկը պորտը բաց է շրջում,  սակայն նա համոզված է, որ գեղեցիկ աղջիկները հենց էդպես էլ քայլում են ու այդպես էլ հագնվում:   Նախկինում նա նման խնդիրներ չի ունեցել: Հետո տեսա, որ նրա ամենասիրած մուլտերից մեկում` «Վինքս»-ում, աղջիկները հենց այդպես են քայլում` ոտքերը ներս դրած: Նրանք նաև կարճ շրջազգեստներով են, բաց են նաև նրանց որովայնները, սեքսուալ են:  Հիմա թույլ չեմ տալիս, որ դիտի, բայց, դե, անընդհատ չեմ կարող արգելել»,- բողոքում է 8-ամյա Ալիսայի մայրը:

Սակայն միայն չինաճապոնական մուլտերը չէ, որ կարող են  ազդեցություն թողնել երեխայի վարքի վրա: Կան և այնպիսի մուլտեր, որոնք ավելի վտանգավոր հետևանքներ են թողնում երեխայի վարքի վրա:

Առավել բացասական ազդեցություն են ունենում ագրեսիա  բովանդակող մուլտերը: Դրանց շարքում  է  նաև հանրահայտ «Թոմն ու Ջերրին» մուլտը:

Մի քանի տարի առաջ 4-ամյա մի երեխա, նմանակելով մուլտի հերոս Ջերրիին,  արդուկով հարվածել է իր փոքր քրոջը: «Երեխաները փոքրիկ դերասաններ են. նրանք հակված են ամեն ինչ կրկնօրինակելու: Նրանք կրկնօրինակում են  ծնողներին, իրենց քույրիկներին, եղբայրներին, մուլտերի հերոսներին: Իհարկե, մուլտերում հարվածից հետո «տուժող» կողմը նորից սկսում է վազել, խաղալ, ուստի շատ հաճախ երեխային թվում է` իր դիմացինը հարվածից հետո դարձյալ կքայլի, կխոսի ու կվազվզի: Եղել է նույնիսկ դեպք, երբ երեխան, նմանակելով «Սարդ-մարդուն», հագել է նրա հագուստի նմանությամբ  զգեստ ու նետվել բարձրահարկ շենքից` կարծելով, թե ինքն էլ «Սարդ-մարդու»  նման կկարողանա թռչել: Ցավոք, այս ամենը ողբերգական ավարտ է ունեցել»,- պատմում է մանկական հոգեբան ԷլյաՍարգսյանը:

Նրա խոսքերով` այսօր արտադրվող մուլտերի  մեծ մասը ագրեսիվ է, երբեմն  բովանդակում է սեռական տեսարաններ, հաճախ նախատեսված չէ երեխաների համար: Որպես լուծում առաջարկում է պարզապես շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ կամ էլ ընտրովի մուլտեր հրամցնել երեխային. «Ի վերջո, մուլտը նաև ձևավորում է ճաշակ, վերաբերմունք շրջապատի մարդկանց նկատմամբ: Ավելի լավ է սկզբնական փուլում  մի քիչ ժամանակ տրամադրել երեխայի ճիշտ դաստիարակությանը, քան հետո զղջալ ժամանակ չտրամադրելու համար»: Նա կոչ է անում ծնողներին երեխաներին  հետաքրքրող նոր խաղալիքներ գտնել, շեղել ուշադրությունը մուլտից, սակայն խորհուրդ չի տալիս խիստ և կտրականապես արգելել մուլտ դիտելը:

Հոգեբանը համոզված է, որ երեխայի վարքի վրա մուլտերն ամեն դեպքում ազդեցություն թողնում են, քանի որ կրթում են,  ճաշակ ձևավորում: «Ես ուզում եմ առանձնապես շեշտել մուլտերի սեռականության մասին: Ժամանակակից մուլտերում կանանց կերպարները հիմնականում սեքսուալ են, իսկ երեխան, դեռ նույնիսկ չիմանալով` սեքսն ինչ է, սկսում է կարծել, որ գեղեցիկ է, լավ է հենց սեքսուալ լինելը, և ինքն էլ մտածում է հենց այդ մասին` իր հաջողությունների հիմքում դնելով սեռականությունը:  Կարճ ասած` ժամանակից շուտ սեռականության վրա է շեշտը դրվում, առաջացնում հարցեր, որոնց պատասխանները գուցե դեռ նա պատրաստ չէ իմանալու, կամ ոչ այնպես, ինչպես ներկայացվում է: Իհարկե, դրանք արտադրվում են նաև մեծահասակների համար, այնպես, որ մեծահասակներին  նույնպես դուր գա, սակայն հիշենք, որ մեծահասակներից շատերը հակազդեցություն ունեն ցուցադրվող ամեն ինչի, հատկապես` մուլտերի նկատմամբ, ինչը բացակայում է երեխաների մոտ»:

Հոգեբանը նաև նշում է, որ մուլտերն ունեն որոշակի ազգային բնութագիր: Դրանք պետք է ինչ-որ իմաստով համապատասխանեն նաև տվյալ ազգի երեխայի բնութագրին. մահմեդական երեխաների համար, օրինակ, նախատեսված են այլ մուլտեր. այնտեղ կանայք գլխաշորով են, և այլն:  Նույնը վերաբերում է այլ երկրների արտադրության մուլտերին. յուրաքանչյուրը բնորոշ է հենց այդ մուլտն արտադրող ազգին ու քարոզչությանը:

«Վաղուց ժամանակն է, որ մեր մուլտարտադրությունն այս հարցով զբաղվի: Պահանջարկն ակնհայտորեն կա, սակայն այս հարցի  մասին չեն շտապում մտածել: Հենց դրանց բացակայության պատճառով է,  որ շատ երեխաներ ուղղակի դիտում են, սովորում ու ճաշակ ձևավորում նաև թուրքական մուլտերի հենքով, քանի որ մեզնից շատերի տանը թուրքական հեռուստաալիքները մատչելի են, իսկ նրանք հատուկ մանկական ալիք ունեն,  որի կարիքն, այո, մենք շատ ունենք»,- ասում է հոգեբանը:

Մարիամ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ

ankakh.com

 

Գովազդ