Գ.Բաղդասարյան.«Հայաստանում էլ արժի ու շատ կարևոր է ներդնել երեխաների իրավունքների պաշտպանության ինստիտուտ»

Լուրեր

«Մանկատան երեխաների խնդիրներն իսկապես  հրատապ են, քանի որ երեխաները հանդիսանում են մեր հասարակության ամենամեծ ռեսուրսը և մենք ուղղակի պարտավոր ենք այդ ռեսուրսը, այսպես ասած, հասցնել նպատակին` մեծացնենք, կրթենք, դաստիարակենք ու դարձնենք  հասարակության լիարժեք անդամներ»,- անդրադառնալով հայաստանյան մանկատների սաների հետ կապված խնդիրներին` այսօրվա ասուլիսում հայտարարեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանը:

Առաջնայինը, ըստ պատգամավորի, սոցիալական խնդիրների հաղթահարումն է, որոնց հետևանքով էլ երեխաները հայտնվել են մանկատներում ու խնամատար այլ հաստատություններում: Ու թեև խնդիրը նոր չէ, բայց պետական մակարդակով դրանով սկսել ենք զբաղվել բոլորովին վերջերս` հասկանալով, որ երեխայի շահերից ելնելով ճիշտ է, որ նա մեծանա ու դաստիարակվի ընտանիքում.

«Այս դեպքում այն հավանականությունը, որ երեխան չափահաս դառնալով կհայտնվի տհաճ իրավիճակներում`

«Մանկատան երեխաների խնդիրներն իսկապես  հրատապ են, քանի որ երեխաները հանդիսանում են մեր հասարակության ամենամեծ ռեսուրսը և մենք ուղղակի պարտավոր ենք այդ ռեսուրսը, այսպես ասած, հասցնել նպատակին` մեծացնենք, կրթենք, դաստիարակենք ու դարձնենք  հասարակության լիարժեք անդամներ»,- անդրադառնալով հայաստանյան մանկատների սաների հետ կապված խնդիրներին` այսօրվա ասուլիսում հայտարարեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանը:

Առաջնայինը, ըստ պատգամավորի, սոցիալական խնդիրների հաղթահարումն է, որոնց հետևանքով էլ երեխաները հայտնվել են մանկատներում ու խնամատար այլ հաստատություններում: Ու թեև խնդիրը նոր չէ, բայց պետական մակարդակով դրանով սկսել ենք զբաղվել բոլորովին վերջերս` հասկանալով, որ երեխայի շահերից ելնելով ճիշտ է, որ նա մեծանա ու դաստիարակվի ընտանիքում.

«Այս դեպքում այն հավանականությունը, որ երեխան չափահաս դառնալով կհայտնվի տհաճ իրավիճակներում` քիչ է, մինչդեռ մանկատանը մեծացած երեխաների պարագայում այդ ռիսկը բավականին մեծ է»,- նշեց Գ.Բաղդասարյանը:

«Մանկատների բեռնաթափումը ողջունելի ծրագիր է, բայց լուրջ ու հետևողական մոտեցում է պահանջում-, շարունակեց նա,- քանի որ մանկատները բեռբնաթափումը կօգնի նաև , որ երեխան ոչ թե մեկուսացվի նմանատիպ հաստատություններում ու ըստ այդմ մի շարք բարդույթներով մեծանա, այլև ընտանիք ունենա` անգամ եթե դա իր կենսաբանական ընտանիքը չէ»:

«Անկախ ամեն ինչից, որքան էլ մանկատներում երեխաների հանդեպ հոգածություն դրսևորվի ու նրանց հանդեպ լավ վերաբերմունք լինի, բնականաբար դա երբեք չի կարող մոր սերն ու վերաբերմունքը փոխարինել: Այն, ինչից երեխան զրկվում է հայտնվելով նմանատիպ հաստատություններում` ուղղակի անփոխարինելի է»:

Ի դեպ, պատգամավորը մի քանի ամիս առաջ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կազմակերպած ծրագրի շրջանակում ԱԺ պատգամավորական խմբով այցելել էր Նորվեգիա , որտեղ ծանոթացել է Երեխաների իրավունքների պաշտպանության գրասենյակի աշխատանքին ու առհասարակ` այս ոլորտում ձեռք բերված հաջողություններին.

«Կարծում եմ Հայաստանում էլ արժի, իմաստ ունի ու շատ կարևոր է ներդնել նման ինստիտուտ, որը կզբաղվի մեզ բոլորիս հուզող խնդիրներով` մանկատների բեռնաթափում, մանկատան շրջանավարտների բնակարանային ապահովման խնդիր, խնամատար ընտանիք և այլն» ,- ընդգծեց Գ.Բաղդասարյանն ու եզրափակելով խոսքը` շնորհակալություն հայտնեց UNICEF-ից, որ միջազգային այս կազմակերպությունն այդքան հոգատար է հայ մանուկների կատմամբ:

Աղբյուր` Panorama.am

Գովազդ