Սիրելի Ձմեռ պապիկ, եթե դու իմ ուզածը չբերես, ես քեզ կսպանեմ. ժամանակակից նամակ

Ձմեռ պապիկներից տեխնոկրատ դարաշրջանի երեխաներն այս տարի խնդրել ու պահանջել են ամենատարբեր նվերներ՝ նորաոճ հեռախոսներ ու այլ «իսկական սարքեր»։ Սակայն մի առանձնահատուկ նամակ ներկայացրեց «Շանթ» հեռուստատեսության «Հորիզոն» լրատվականը։

Աղջիկը Ձմեռ պապիկին նամակ էր գրել՝ բնականաբար ներկայացնելով իր ցանկությունը, իսկ հետո ավելացրել էր, որ եթե պապիկն իր ցանկությունն անտեսի ու իր նվերը չբերի, ինքը կսպանի նրան։ «Ես կսպանեմ նաև քո

եղջերուներին, կկտրտեմ, կխորովեմ ու կուտեմ»,- սպառնացել էր երեխան Ձմեռ պապիկին ուղարկելիք նամակում։

«Թերևս, երեխան ինչ-որ սերիալ կամ ֆիլմ էր նայել»,- իր իսկ հաղորդած լուրից խեղճացած ենթադրեց մեկնաբան Արմեն Դուլյանը։

Tert.am