10 ամսական երեխայի կյանքը բժիշկները փորձում են փրկել վիագրայով

Լուրեր

Մեծ Բրիտանիայում բժիշկները ստիպված են եղել 10 ամսական երեխային վիագրա նշանակել, որպեսզի նա կարողանա դիմանալ սրտի հերթական վիրահատությանը: Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Mail պարբերականը, ծնունդից անմիջապես հետո Քերիս Սմոլլի մոտ հայտնաբերվել է սրտային անբավարարություն և խնդիրներ մարսողության հետ: Բացի այդ, երեխան փայծաղ չի ունեցել: Սկզբում նախատեսվում էր սրտի մեկ վիրահատություն անցկացնել, սակայն մի քանի շաբաթ անց երեխայի վիճակը վատացել է, ուստի բժիշկները ստիպված են եղել սրտի ևս երկու վիրահատություն կատարել: 

Այժմ կյանքի համար պայքարող 10 ամսական երեխայի վիճակը գնահատվում է կայուն՝ շնորհիվ պոտենցիան բարձրացնող դեղամիջոցի: Թույլ սրտի պատճառով արյունը վատ է տեղաշարժվում անոթներով, որի պատճառով երեխայի մաշկը կապույտ գույն է ստանում: Բժիշկները երեխային ստիպված են եղել նաև

Մեծ Բրիտանիայում բժիշկները ստիպված են եղել 10 ամսական երեխային վիագրա նշանակել, որպեսզի նա կարողանա դիմանալ սրտի հերթական վիրահատությանը: Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Mail պարբերականը, ծնունդից անմիջապես հետո Քերիս Սմոլլի մոտ հայտնաբերվել է սրտային անբավարարություն և խնդիրներ մարսողության հետ: Բացի այդ, երեխան փայծաղ չի ունեցել: Սկզբում նախատեսվում էր սրտի մեկ վիրահատություն անցկացնել, սակայն մի քանի շաբաթ անց երեխայի վիճակը վատացել է, ուստի բժիշկները ստիպված են եղել սրտի ևս երկու վիրահատություն կատարել: 

Այժմ կյանքի համար պայքարող 10 ամսական երեխայի վիճակը գնահատվում է կայուն՝ շնորհիվ պոտենցիան բարձրացնող դեղամիջոցի: Թույլ սրտի պատճառով արյունը վատ է տեղաշարժվում անոթներով, որի պատճառով երեխայի մաշկը կապույտ գույն է ստանում: Բժիշկները երեխային ստիպված են եղել նաև վիագրա նշանակել, ինչը նույնպես նպաստում է արյան շրջանառությանը:

«Մենք երկար ժամանակ ծիծաղում էին, երբ մեզ ասացին, թե ինչ դեղ նա պետք է ընդունի,- նշել է աղջկա մայրը,- սակայն շատերը չեն գիտակցում, որ ի սկզբանե վիագրան մշակվել է որպես սրտային հիվանդությունները բուժող դեղամիջոց»: 

Բժիշկները հույս ունեն, որ այդ դեղամիջոցի շնորհիվ Քերիսը կարող է հասնել այնպիսի տարիքի, երբ օրգանիզմը կամրապնդվի, և կկարողանան նոր վիրահատություն անել: Երեխայի մայրը նշել է, որ հաջորդ վիրահատությունը կլինի 3-5 տարեկանում՝ կախված այն բանից, թե երբ օրգանիզմը պատրաստ կլինի դրան:

 

1in.am

Գովազդ