«Ձմեռային փառատոն Հայաստան-2011»-ը կանցկացվի դեկտեմբերի 24-27-ը Երևանում

Լուրեր

«Ձմեռային Փառատոն Հայաստան-2011» ամենամյա հինգերորդ  փառատոնը կանցկացվի դեկտեմբերի 24-27-ը Երևանում, հաղորդում է փառատոնի կազմակերպիչ Deem Communications ընկերության մամուլի ծառայությունը:

«Ավանդական ձմեռային շքերթը, երաժշտական օրերը, մաքուր օդում անցկացվող ուրախ խաղերն ու էկոլոգիական եղևնիների մրցույթ-ցուցահանդեսն այս տարի կհամարլվեն մի շարք նոր վառ միջոցառումներով՝ Ձմեռ Պապիկների առցանց մրցույթներով և մարաթոններով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Փառատոնում հատուկ տեղ է զբաղեցնում շրջակա միջավայրի պահպանման և առողջ ապրելակերպի

«Ձմեռային Փառատոն Հայաստան-2011» ամենամյա հինգերորդ  փառատոնը կանցկացվի դեկտեմբերի 24-27-ը Երևանում, հաղորդում է փառատոնի կազմակերպիչ Deem Communications ընկերության մամուլի ծառայությունը:

«Ավանդական ձմեռային շքերթը, երաժշտական օրերը, մաքուր օդում անցկացվող ուրախ խաղերն ու էկոլոգիական եղևնիների մրցույթ-ցուցահանդեսն այս տարի կհամարլվեն մի շարք նոր վառ միջոցառումներով՝ Ձմեռ Պապիկների առցանց մրցույթներով և մարաթոններով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Փառատոնում հատուկ տեղ է զբաղեցնում շրջակա միջավայրի պահպանման և առողջ ապրելակերպի խնդիրը:  
Առցանց ռեժիմով փառատոնն արդեն անցկացվել է դեկտեմբերի 16-17-ը՝ «Գտիր Կաղանդ Պապին» մրցույթի շրջանակներում, որի արդյունքում ավելի քան 90 մասնակիցներ փառատոնի օրերին խաղարկությանը մասնակցելու անդորրագրեր են ստացել:

«Կաղանդ Պապին այցելել է մի շարք երևանյան սրճարաններ և հասարակական սննդի վայրեր, որտեղ բարեմաղթանքներից բացի, այցելուներին պաստառներ է բաժանել՝ նրանց առողջ ապրելակերպի ուղղորդելու կոչով:
Միջոցառման նպատակն է մարդկանց վառ տոնական տրամադրություն հաղորդելը, ինչպես նաև նպաստել Հայաստանում ձմեռային զբոսաշրջության զարգացմանը:

Առաջին անգամ «Ձմեռային Փառատոն Հայաստան» միջոցառումն իրականացվել է 2007թ.-ին երևանում՝ Deem Communications ընկերության նախաձեռնությամբ, իսկ 2008թ.-ին՝  «Կանաչաստան» հասարակական կազմակերպության աջակցությամբ:

 

Newsarmenia.am

Գովազդ