Ձմեռ պապն ու նվերներն ավելի կարևոր են, քան տոնական լի ու բոլ սեղանը

Լուրեր

«Բարև Ձմեռ պապիկ ջան, ես ուզում եմ, որ Նոր տարուն ինձ երգող Ձմեռ պապիկ բերես, մեկ էլ Ձյունանուշիկի շոր»,- սա փոքրիկ Էմմայի նամակում առկա ցանկությունների մի մասն է, որը մայրիկի օգնությամբ գրել է Ձմեռ պապիկին:

Շատ ծնողների Ամանորը ոչ միայն ուրախություն, այլև անհանգստություն է պատճառում:

Աննան` Էմմայի մայրը, իր փոքրիկին հավատացրել է, որ գոյություն ունի Ձմեռ պապը և անպայման բերելու է այն նվերները, որոնք նշել են նամակում:

«Ճիշտ է, դժվար է բյուջեից գումար տրամադրել նաև նվերներին, բայց կարելի է երեխային բացատրել, համոզել, որ փոքր նվերներ խնդրի քանի որ Ձմեռ պապիկը գալիս է հեռվից և նրա համար դժվար կլինի  բերել մեծ ու ծանր նվերները»,- ասում է Աննան`նվերները կարևորելով տոնական լի ու բոլ սեղանից:

Աննան արդեն 27տարեկան է, բայց երեխայի պես սպասում է Նոր տարուն և հատկապես Ձմեռ

«Բարև Ձմեռ պապիկ ջան, ես ուզում եմ, որ Նոր տարուն ինձ երգող Ձմեռ պապիկ բերես, մեկ էլ Ձյունանուշիկի շոր»,- սա փոքրիկ Էմմայի նամակում առկա ցանկությունների մի մասն է, որը մայրիկի օգնությամբ գրել է Ձմեռ պապիկին:

Շատ ծնողների Ամանորը ոչ միայն ուրախություն, այլև անհանգստություն է պատճառում:

Աննան` Էմմայի մայրը, իր փոքրիկին հավատացրել է, որ գոյություն ունի Ձմեռ պապը և անպայման բերելու է այն նվերները, որոնք նշել են նամակում:

«Ճիշտ է, դժվար է բյուջեից գումար տրամադրել նաև նվերներին, բայց կարելի է երեխային բացատրել, համոզել, որ փոքր նվերներ խնդրի քանի որ Ձմեռ պապիկը գալիս է հեռվից և նրա համար դժվար կլինի  բերել մեծ ու ծանր նվերները»,- ասում է Աննան`նվերները կարևորելով տոնական լի ու բոլ սեղանից:

Աննան արդեն 27տարեկան է, բայց երեխայի պես սպասում է Նոր տարուն և հատկապես Ձմեռ պապին:

«Ամեն տարի փորձում եմ փոքրիկիս ցանկությունները կատարել, այնպես նշել Նոր տարին, որ դա նրա համար անմոռանալի տոն լինի»,- ասում է Էմմայի մայրը:

Նոր տարվա գիշերը Աննան Ձմեռ պապ է կանչելու: Նա արդեն գնել է այն նվերները, որ Ձմեռ պապն է տալու Էմմային:

Ձմեռ պապ կանչելը  Հայաստանում արժե 10-15 հազար դրամ, իսկ եթե նվերը Ձմեռ պապն է բերում, այլ ոչ թե ծնողներն են գնում, արժե 15.000 դրամ:

Աննայի խոսքով, ինքն է ընտրել նվերները, քանի որ չի վստահում Ձմեռ պապի «Ճաշակին»:

«Այս տարի նախատեսել եմ 20.000 դրամ, որը կարծում եմ  այնքան էլ մեծ գումար չէ, քանի որ դա ուրախություն է պարգևելու երեխայիս: Ինձ թվում է`յուրաքանչյուրն էլ կարող է իր երեխային ուրախություն պատճառելու համար ծախսել իրեն հարմար գումարը: Վերջիվերջո կարևորը նվերների թանկարժեք լինելը չէ, այլ երեխայի համար իրականություն ստեղծելը»,- ավելացրեց Աննան:

Ծնողներից շատերն են համամիտ Աննայի հետ. «Թող մի քանի բան էլ պակաս լինի տոնական սեղանից, երեխայիս ուրախությունն ավելի կարևոր է»:

Ամանորին մնացել են հաշված օրեր: Խաղալիքի խանութները լի են գնորդներով, բայց ի տարբերություն տոնական սեղանին դրվող  մթերքների, խաղալիքներն ու հագուստեղենը չի  թանկացել: Շտապեք գնել այն նվերները, որ գրված են Ձեր փոքրիկի նամակում:

 

ԱՆԻ ԱՍԱՏՐՅԱՆ

Գովազդ