Արցախում տղա նորածինները գերակշռում են

Լուրեր

Արցախում ծնվել է  2376 երեխա 2011 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին : Ցուցանիշը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4 տոկոսով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց  ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-ժողովրդագրական եւ աշխատանքի շուկայի բաժնի պետ Լիլյա Պետրոսյանը:  Նշված ժամանակահատվածում Արցախում մահացել է 1193 մարդ. բնական աճը կազմել է 1183 մարդ. մահացությունների մասով եւս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազում է գրանցվել`  1.3 տոկոս:

Ծնվածների թվում գերակշռել են տղա երեխաները` 52.1 տոկոս, իսկ աղջիկները համապատասխանաբար կազմել են 47.9 տոկոս:  Ըստ սեռերի` նույն պատկերն է նաեւ մահացածների  կառուցվածքում, որը համապատասխանաբար կազմել է 50.7 տոկոս եւ 49.3 տոկոս: Բազմապտուղ ծնունդների թիվը կազմել է 22, բոլորն էլ` երկվորյակ: «Ծնունդների դիտարկումը ցույց է տվել, որ առաջնածին է 933 երեխա, կամ ընդհանուր թվի 39.3 տոկոսը,  ընտանիքում ծնված երկրորդ երեխաների թիվը կազմել է 767 կամ ընդհանուր թվի 32.3

Արցախում ծնվել է  2376 երեխա 2011 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին : Ցուցանիշը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4 տոկոսով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց  ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-ժողովրդագրական եւ աշխատանքի շուկայի բաժնի պետ Լիլյա Պետրոսյանը:  Նշված ժամանակահատվածում Արցախում մահացել է 1193 մարդ. բնական աճը կազմել է 1183 մարդ. մահացությունների մասով եւս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազում է գրանցվել`  1.3 տոկոս:

Ծնվածների թվում գերակշռել են տղա երեխաները` 52.1 տոկոս, իսկ աղջիկները համապատասխանաբար կազմել են 47.9 տոկոս:  Ըստ սեռերի` նույն պատկերն է նաեւ մահացածների  կառուցվածքում, որը համապատասխանաբար կազմել է 50.7 տոկոս եւ 49.3 տոկոս: Բազմապտուղ ծնունդների թիվը կազմել է 22, բոլորն էլ` երկվորյակ: «Ծնունդների դիտարկումը ցույց է տվել, որ առաջնածին է 933 երեխա, կամ ընդհանուր թվի 39.3 տոկոսը,  ընտանիքում ծնված երկրորդ երեխաների թիվը կազմել է 767 կամ ընդհանուր թվի 32.3 տոկոսը, իսկ  մնացած 676-ը կամ ընդհանուր թվի 28.4 տոկոսն ընտանիքում ծնված 3-րդ եւ հաջորդ երեխաներն են, ընդ որում` վեցը` 8-րդ, հինգը` 9-րդ, եւ 1-ական`  10-13-րդ»,-ասաց Լ. Պետրոսյանը:

Ծնվածների 51.7 տոկոսը բաժին է ընկել քաղաքային, իսկ 49.3 տոկոսը գյուղական համայնքներին,  իսկ մահացածների բաշխումը քաղաքային եւ գյուղական բնակավայրերի բաժին է ընկել համապատասխանաբար 45.3 եւ 54.7 տոկոս: «Մահացության պատճառական կառուցվածքում, ըստ հիվանդության դասերի, բարձր տեսակարար կշիռ են կազմել արյան շրջանառության հիվանդությունները` 60.8 տոկոս,  նորագոյացությունները` 18.2 տոկոս եւ շնչառական օրգանների հիվանդությունները` 4.9տոկոս: Ըստ տարիքային խմբերի, մինչեւ 70 տարեկան մահացածները կազմել են ընդհանուր թվի 30 տոկոսը, 70-79 տարեկանները` 27.9 տոկոսը եւ 80-ից բարձրը` 42.1 տոկոսը»,-ասաց ԼՂՀ ԱՎԾ սոցիալ-ժողովրդագրական եւ աշխատանքի շուկայի բաժնի պետը:

Լ. Պետրոսյանը նշեց նաեւ, որ վերլուծությունը ցույց է տվել` նշված ժամանակահատվածում ծնված տղա երեխաների շրջանում ամենաշատը անվանակոչել են Դավիթ, Գոռ եւ Տիգրան, իսկ աղջիկ երեխաների շրջանում` Աննա, Անի եւ Մանե:

 

Գովազդ