Ծնելիության ցուցանիշը շարունակում է աճել

Լուրեր

Ծնելիության ցուցանիշը դրականորեն կպահպանվի առաջիկա հինգ տարիների ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունվարի16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ժողովրդագրագիր Ռուբեն Եգանյանը նշեց, որ  հինգ տարի անց ծնելիության մակարդակի նվազումը երկարատեւ բնույթ կկրի: «Պատճառը կարող է լինել այն, որ սերունդ վերաարտադրողի դերում 1990-ականների սակավ սերունդն է համարվում: Ծնելիության մակարդակը կշարունակի նվազել»,-ասաց Եգանյանը:Նա նշեց, որ դեռեւս ունենք բնական աճի դրական մեծություն`տարեկան 12-13 հազար երեխա:Սակայն  մահացության ցուցանիշը եւս աճում է: «Լինելու է

Ծնելիության ցուցանիշը դրականորեն կպահպանվի առաջիկա հինգ տարիների ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունվարի16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ժողովրդագրագիր Ռուբեն Եգանյանը նշեց, որ  հինգ տարի անց ծնելիության մակարդակի նվազումը երկարատեւ բնույթ կկրի: «Պատճառը կարող է լինել այն, որ սերունդ վերաարտադրողի դերում 1990-ականների սակավ սերունդն է համարվում: Ծնելիության մակարդակը կշարունակի նվազել»,-ասաց Եգանյանը:Նա նշեց, որ դեռեւս ունենք բնական աճի դրական մեծություն`տարեկան 12-13 հազար երեխա:Սակայն  մահացության ցուցանիշը եւս աճում է: «Լինելու է այն , ինչ վերջին տասը տարիներին տեղի էր ունենում Ռուսաստանի Դաշնությունում`մահացածների թիվն ավելի շատ է լինելու, քան` ծնվածներինը»,-ասաց ժողովրդագրագիրը:

Նա նաեւ նշեց, որ ամուսնությունների թիվը կայունացել է կամ ավելի դանդաղ է նվազում:

 

Գովազդ