Արհեստական կաշվից մանկական կոշիկներն ու սինթետիկ ներքնազգեստերը վտանգավոր են

Լուրեր

Սինթետիկ կտորներից պատրասված հագուստը, սպիտակեղենը,ներքնաշորերն ու արհեստական կաշվից կոշիկները, ըստ մասնագետների, վտանգավոր են մարդու առողջության համար:

«Խորհրդային տարիներին ուղղակի գոյություն չուներ արհեստական կաշվից մանկական կոշիկ. վաճառքն արգելված էր: Իսկ այժմ դրանցով լցված են տոնավաճառներն ու խանութները: Մարդիկ միայն մտածում են ապրանքի մատչելիության մասին և չեն անհանգստանում դրա վնասակար ազդեցության համար նույնիսկ երեխաների պարագայում»,-ասում է Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:

Ասոցիացիայի անդամ Աշոտ Միրզոյանը բացատրում է, որ արհեստական կաշին չի թողնում մաշկին շնչել և կարող է առաջացնել սնկային հիվանդություն:

Ըստ Պողոսյանի` մարդիկ կամ ի վիճակի չեն, կամ չեն մտածում որակյալ ու էկոլոգիապես անվտանգ ապրանք գնելու մասին.

Սինթետիկ կտորներից պատրասված հագուստը, սպիտակեղենը,ներքնաշորերն ու արհեստական կաշվից կոշիկները, ըստ մասնագետների, վտանգավոր են մարդու առողջության համար:

«Խորհրդային տարիներին ուղղակի գոյություն չուներ արհեստական կաշվից մանկական կոշիկ. վաճառքն արգելված էր: Իսկ այժմ դրանցով լցված են տոնավաճառներն ու խանութները: Մարդիկ միայն մտածում են ապրանքի մատչելիության մասին և չեն անհանգստանում դրա վնասակար ազդեցության համար նույնիսկ երեխաների պարագայում»,-ասում է Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:

Ասոցիացիայի անդամ Աշոտ Միրզոյանը բացատրում է, որ արհեստական կաշին չի թողնում մաշկին շնչել և կարող է առաջացնել սնկային հիվանդություն:

Ըստ Պողոսյանի` մարդիկ կամ ի վիճակի չեն, կամ չեն մտածում որակյալ ու էկոլոգիապես անվտանգ ապրանք գնելու մասին. նախընտրում են «ինչքան էժան, այնքան լավ» տարբերակը:

Մասնագետներն ասում են, որ ամենաանվտանգը վուշից պատրաստված հագուստն է:

Պողոսյանը խորհուրդ է տալիս սպառողներին գնել վուշի կտորից պատրաստված սպիտակեղեն և անկողնային պարագաներ:

Գինեկոլոգ Մանե Սարգսյանն ասում է, որ սինթետիկ կտորից ներքնազգեստները շատ վնասակար են կանանց և աղջիկների առողջության համար, կարող են առաջացնել սնկային հիվնադություն սեռական օրգանների շրջանում: «Վտանգավոր են նաև մարմնի օդափոխանակությունը խանգարող սինթետիկ թելերից կարված մանկական հագուստները»,-ասում է գինեկոլոգը:

Պողոսյանն ասում է, որ այսօր շուկան լցված է նաև էկոլոգիապես վտանգավոր, անորակ մանկական խաղալիքներով: «Վերջերս մեծ աղմուկ բարձրացրին չինական խաղալիքները` հատկապես կասկածելի ներկերով ներկվածները: Որակի տեսչությունը լուրջ վտանգներ չհայտնաբերեց, սակայն խաղալիքների նմուշներն ուղարկվեցին Մինսկ: Թեև լուրջ վտանգներ չհայտնաբերվեցին, բայց պարզվեց, որ խաղալիքների էկոլոգիական մաքրությունը բավական հեռու է բավարար լինելուց»,-ասում է Պողոսյանը:

«Այսօր դեղատներում և խանութներում վաճառվում են նաև լիցենզիա չունեցող մանկական սնունդ և ծծակներ»,- ասում է Մ.Սարգսյանը: Սակայն ՀՀ կառավարության 2001թ. որոշմամբ` արգելվում է սերտիֆիկատ չունեցող մանկական սնդի և ծծակների մուտքը Հայաստան:

 

Ankakh.com

Գովազդ