ԱՄՆ-ում նվազում Է ծնելիությունը, իսկ աբորտների թիվն աճում է

Լուրեր

ԱՄՆ-ում շարունակվող տնտեսական դժվարությունների պայմաններում «նվազում Է ծնելիությունը», իսկ «աբորտների թիվն աճում Է, հատկապես ցածր եկամուտ ունեցող կանանց շրջանում»: Ինչպես հաղորդում Է«Արմենպրես»-ը, այս եզրակացությունն Է բովանդակում «Աբորտոնոմիկա. տնտեսական անկման ազդեցությունն աբորտի վրա» նոր զեկույցը, որը ներկայացվել Է Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում (ՄԱԱ): Մասնավորապես, հաղորդվում Է, որ այն կանանց համար նախատեսված համազգային «թեժ գծով» այդ թեմայով դիմումների թիվը, ովքեր հայտնվել են կենսական դժվարին կացության մեջ, «2008 թվականից մինչեւ 2009 թվականն աճել Է գրեթե չորս անգամ»:

ԱՄՆ-ում ՄԱԱ-ի միջոցառման գլխավոր նախաձեռնողը եւ մասնակիցը երկրում հայտնի ֆեմինիստուհի Մերլ Հոֆմանն Էր, որը

ԱՄՆ-ում շարունակվող տնտեսական դժվարությունների պայմաններում «նվազում Է ծնելիությունը», իսկ «աբորտների թիվն աճում Է, հատկապես ցածր եկամուտ ունեցող կանանց շրջանում»: Ինչպես հաղորդում Է«Արմենպրես»-ը, այս եզրակացությունն Է բովանդակում «Աբորտոնոմիկա. տնտեսական անկման ազդեցությունն աբորտի վրա» նոր զեկույցը, որը ներկայացվել Է Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում (ՄԱԱ): Մասնավորապես, հաղորդվում Է, որ այն կանանց համար նախատեսված համազգային «թեժ գծով» այդ թեմայով դիմումների թիվը, ովքեր հայտնվել են կենսական դժվարին կացության մեջ, «2008 թվականից մինչեւ 2009 թվականն աճել Է գրեթե չորս անգամ»:

ԱՄՆ-ում ՄԱԱ-ի միջոցառման գլխավոր նախաձեռնողը եւ մասնակիցը երկրում հայտնի ֆեմինիստուհի Մերլ Հոֆմանն Էր, որը տարեկան 50 հազար կանանց սպասարկող «Ընտրություն» բժշկական կենտրոնի հիմնադիրն Է: Ի դեպ նա ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին պատմել Է, որ ժամանակին ինքը ծանոթացել Է մի երիտասարդ 35-ամյա ռուս կնոջ հետ, որը պատրաստվում Էր աբորտ անել... 36-րդ անգամ, եւ այնպես ցնցված Էր կանանց առողջության նկատմամբ այս «բարբարոսական վերաբերմունքից», որ փորձում Էր Ռուսաստանում աշխատանք ծավալել ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցների եւ մեթոդների ներդրման ուղղությամբ, սակայն բախվել Է հասարակության խիստ դիմադրությանը եւ տեղի տվել:

 

 

Գովազդ