Վանաձորի ծննդատանը եռյակ է ծնվել, սակայն երեք երեխաներն էլ մահացել են

Լուրեր

Օրեր առաջ Վանաձորի ծննդատանը եռյակ է ծնվել, սակայն 3 նորածիններն էլ մահացել են։ Երեխաներից 2-ը մահացել են ծնդաբերությունից մի քանի ժամ անց, իսկ երրորդը` 12 ժամ անց: NEWS.am-ի Լոռիի մարզի թղթակցի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է նաեւ Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանը: «Այո, 700 գրամանոց երեխաներ են եղել, բնականաբար շատ արագ ծննդաբերեց, ժամը առավոտյան  5:30-ին բերեցին, 7-ին ծննդաբերեց: Մտածեցինք տեղափոխել, բայց հնարավոր չէր լինի տեղափոխել…երեքն էլ մահացան, երեքն էլ 700 գրամ, խոր

Օրեր առաջ Վանաձորի ծննդատանը եռյակ է ծնվել, սակայն 3 նորածիններն էլ մահացել են։ Երեխաներից 2-ը մահացել են ծնդաբերությունից մի քանի ժամ անց, իսկ երրորդը` 12 ժամ անց: NEWS.am-ի Լոռիի մարզի թղթակցի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է նաեւ Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանը: «Այո, 700 գրամանոց երեխաներ են եղել, բնականաբար շատ արագ ծննդաբերեց, ժամը առավոտյան  5:30-ին բերեցին, 7-ին ծննդաբերեց: Մտածեցինք տեղափոխել, բայց հնարավոր չէր լինի տեղափոխել…երեքն էլ մահացան, երեքն էլ 700 գրամ, խոր անհաս երեխաներ էին»,-ասել է Արամ Ավալյանը:

NEWS.am-ի այն դիտարկմանը, թե երեխաներից մեկը մեկ օր ապրել է, բաժանմունքի վարիչն ասաց. «Ես տեղյակ չեմ, այդ օրը բացակայել եմ քաղաքից: Եկա, իմացա որ մահացել են»:

Գովազդ