Թուրքիայում առաջարկում են նորածին երեխաների գեները ստուգել եւ հայրենիքին անպիտաններին սպանել

Լուրեր

Թուրքիայի Էրզրում քաղաքում ոստիկանության կողմից կազմակերպված մի համաժողովի ժամանակ մասնակիցներից մեկի հայտարարությունը շոկի մեջ է գցել ներկաներին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Էրզրումի դպրոցներից մեկի տնօրեն Մուսթաֆա Այդընը խոսել է երեխաների կողմից

Թուրքիայի Էրզրում քաղաքում ոստիկանության կողմից կազմակերպված մի համաժողովի ժամանակ մասնակիցներից մեկի հայտարարությունը շոկի մեջ է գցել ներկաներին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Էրզրումի դպրոցներից մեկի տնօրեն Մուսթաֆա Այդընը խոսել է երեխաների կողմից իրականացվող վատ արարքներին՝ դրանց կանխարգելման համար առաջարկելով լուծման տարբերակ։ «Կարող է մի քիչ անորմալ թվալ, սակայն ես սա եմ առաջարկում. Ոստիկանությունը թող հանցագործներից արյուն վերցնի, կազմի գեների քարտեզ, եւ երբ երեխա ծնվի, նրանից անալիզ վերցնեն ու եթե պարզվի որ երեխան վնաս է հայրենիքին, մինչեւ քայլելը թող վերացնեն նրան»,-ասել է դպրոցի տնօրենը։

News.am

Գովազդ