Հայաստանի երեխաների 40 տոկոսն ապրում է աղքատության մեջ

Լուրեր

Ավետիս. Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 80 միլիոն դոլարի վարկ, որն ուղղված կլինի աղքատության հաղթահարմանն ու սոցիալական ծրագրերի: Նշենք, որՀայաստանի հսկայական արտաքին պետական պարտքի 1/3-րդն արդեն բաժին է ընկնում Համաշխարհային բանկին: Նույնիսկ, նվազագույն տոկոսադրույքով, այդ վարկը չի կարող համարվել բարեգործություն կազմակերպության կողմից:

Համաշխարհային բանկի գլխավոր առաքելությունը հռչակված է աղքատության դեմ պայքարը: 1980-2003 թվականներին ավելի քան 100 «շատ աղքատ» երկրներ են ստացել ՀԲ-ի վարկեր եւ դրամաշնորհներ: Սակայն Heritage Foundation հետազոտական կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ երկրներից 39-ում ՀՆԱ-ն նվազել է, 17 երկրներում աճը եղել մինչեւ 1 տոկոս, իսկ 33 երկրներում` 1-ից 4 տոկոս: Միայն 12 երկրներ են ունեցել զգալի տնտեսական աճ:

Աղքատության դեմ պայքարը հաջողություններ չի գրանցում նաեւ Հայաստանում: Նոր վարկի տրամադրման առիթով Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Ապպին նշել է, որ ծրագրի նպատակներն են «օժանդակությունը բնակչության անապահով խավերին, մարդկային կապիտալի զարգացումը, մասնավոր հատվածի համար բարենպաստ միջավայրի ստեղծման եւ կառավարման ուժեղացման միջոցով մրցունակության բարձրացումը»:

Արդեն երկար տարիներ մենք լսում ենք նման ձեւակերպումներ, սակայն, նույնիսկ, պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանի բնակչության 36 տոկոսն աղքատ է: Քանի որ անապահով ընտանիքներում երեխաներն

Ավետիս. Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 80 միլիոն դոլարի վարկ, որն ուղղված կլինի աղքատության հաղթահարմանն ու սոցիալական ծրագրերի: Նշենք, որՀայաստանի հսկայական արտաքին պետական պարտքի 1/3-րդն արդեն բաժին է ընկնում Համաշխարհային բանկին: Նույնիսկ, նվազագույն տոկոսադրույքով, այդ վարկը չի կարող համարվել բարեգործություն կազմակերպության կողմից:

Համաշխարհային բանկի գլխավոր առաքելությունը հռչակված է աղքատության դեմ պայքարը: 1980-2003 թվականներին ավելի քան 100 «շատ աղքատ» երկրներ են ստացել ՀԲ-ի վարկեր եւ դրամաշնորհներ: Սակայն Heritage Foundation հետազոտական կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ երկրներից 39-ում ՀՆԱ-ն նվազել է, 17 երկրներում աճը եղել մինչեւ 1 տոկոս, իսկ 33 երկրներում` 1-ից 4 տոկոս: Միայն 12 երկրներ են ունեցել զգալի տնտեսական աճ:

Աղքատության դեմ պայքարը հաջողություններ չի գրանցում նաեւ Հայաստանում: Նոր վարկի տրամադրման առիթով Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Ապպին նշել է, որ ծրագրի նպատակներն են «օժանդակությունը բնակչության անապահով խավերին, մարդկային կապիտալի զարգացումը, մասնավոր հատվածի համար բարենպաստ միջավայրի ստեղծման եւ կառավարման ուժեղացման միջոցով մրցունակության բարձրացումը»:

Արդեն երկար տարիներ մենք լսում ենք նման ձեւակերպումներ, սակայն, նույնիսկ, պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանի բնակչության 36 տոկոսն աղքատ է: Քանի որ անապահով ընտանիքներում երեխաներն ավելի շատ են, քան հարուստների ընտանիքներում, ստացվում է, որ Հայաստանի երեխաների 40 տոկոսն է ապրում աղքատության մեջ: Աղքատության դեմ պայքարի երկար ուղին տվել է այսպիսի արդյունք: Այդ պայքարին մասնակցել է նաեւ ՀԲ-ն` միլիոնավոր դոլարների վարկերով:

Իհարկե, մեղադրել ՀԲ-ին ճիշտ չի լինի: Անկախ փորձագետների կարծիքով ՀԲ-ի ծրագրերի ձախողման պատճառներն են կոռուպցիան, իրականացվող ծրագրերի անկատարությունը, դրանց մշակողների եւ իրականացնողների ցածր որակավորումը:

Հայտնի է, որ ընտանիքի տնտեսական կարգավիճակի որոշման չափանիշը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն է, որը մշակվել է նույն Համաշխարհային բանկի մեթոդոլոգիայով: Մոտ 100 դոլար արժողությամբ զամբյուղի շնրոհիվ Հայաստանում աղքատությունը «հաղթահարվում» էր բարձր տեմպով:

«Մասնավոր հատվածի զարգացում» ասելով` հավանաբար նկատի ունեն փոքր եւ միջին բիզնեսը: Համաշխարհային բանկն ու մյուս միջազգային ֆինանսական կառույցները մեծ ջանքեր են գործադրում Հայաստանում ձեռներեցության զարգացման համար, քանի որ տնտեսական բնույթի արդյունքից բացի, փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը ենթադրում է նաեւ միջին խավի ձեւավորում եւ երկրի ժողովրդավարացում:

Առայժմ հստակ չէ, թե ինչպես են ռեստորանների կամ ստրիպտիզ-բարերի տերերը զարգացնելու ժողովրդավարությունը: Իսկ առայժմ Հայաստանում նկատվում է տնտեսության կենտրոնացում:

Անցած տարի պետական բյուջեի հարկային եկամուտների 77 տոկոսն ապահովել է խոշոր բիզնեսը: Իսկ փոքր բիզնեսը գոյատեւում է ոչ թե ՀԲ-ի վարկերով, այլ` արտասահմանից ստացվող մասնավոր փոխանցումներով: Եվ աղքատության կարգավիճակից բազմաթիվ ընտանիքների դուրս գալը վերագրել բազմաթիվ ծրագրերին, այդ թվում ՀԲ-ի ֆինանսավորմամբ, մեղմ ասած` սխալ կլիներ:

News.am

 

Գովազդ