Մանկական նորաձևությունը 2012-ին

Շատ ծնողների համար նորաձևությանը հետևելը պատվի հարց է` նորաձև հագնվել  մեզ պարտադրում է սոցիալական դիրքը և մասնագիտությունը: Փոքրիկի համար հագուստ ընտրելիս գերապատվությունը տալես ենք հարմարավետությանը, այլ ոչ թե նորաձևությանը: Հարկավոր է հիշել, որ լավ ճաշակ փոքրիկին պետք է սովորեցնել դեռ մանկուց:

 

Մի մոռացեք, որ երբ փոքրիկին գնում ենք վերջին մոդայի բաճկոն կան սառաֆան, դրանով նրան հնարավորություն եք տալիս իրեն վստահ զգալ  համադասարանցիների կամ հասակակիցների  շրջապատում: Այդ իսկ պատճառով մի զրկեք Ձեզ   փոքրրկին միշտ նորաձև հագնված տեսնելու հաճույքից:

 

Փոքրիկների նորաձևություն 2012, տենդենցներ

Որոնք  են  2012-ի յուրահատկությունները: Այժմ փոքրիկները շատ ավելի զարգացած են, քանի որ նրանց շրջապատող աշխարհը այնքան հետաքրքրիր է և անհրաժեշտ է ամեն ինչ հասցնել: Կարևորը, որ նորաձև հագուստի մեջ նա իրեն զգա հարմարավետ:

Մոդելավորողները տղաների համար առաջարկում են կլասիկ ոճի տաբատներ և տակամասը ծալված բրիջիներ: Վանդակավոր և ջինսե տաբատները նույնպես չեն զիջում իրենց տեղերը: Խորհուրդ է տրվում դրանք կրել կոկիկ ջեմպերների հետ: Նորաձև են նաև տաբատներ` դեպի ներքևամաս նեղացող ձևվածքով: Իմիջայլոց,  կրկին նորաձև են պատռտված ջինսերը:

Փոքրիկների նորաձևություն 2012, գունային գամմա

Մոդելավրողները հաշվի են առել փոքրիկների սերը դեպի գույները և իրենց հավաքածուներում օգտագործում են կարմիր, կապույտ և կանաչ գույները: 2012-ին շատ նորաձև կլինեն սև ու սպիտակի համադրությունները մանկական հագուստում: Պաստելային տոները սկսում են իրենց դիրքերը զիջել վառ գույներին: Միագույն տոները հիմա տեղին չեն, մոդելավորողները սովորեցնում են ճիշտ համատեղել գույները: Եթե փորձեք հետևել նորաձևությանը, ապա չմոռանաք վառ գույներ ունեցող աքսեսուարները` գլխարկ, շարֆ, պայուսակ աղջիկների համար:

Փոքրիկների նորաձևություն 2012, ակտուալ միտումներ

Տրիկոտաժը ամենաակտուալ նյութն է:

Աղջիկների համար 2012-ին  գնեք տրիկոտաժե բազմազան իրեր` օրիգինալ թիկնոցներ, մեծ կոճակներով գործված ժակետներ:  Եթե դուք կարողանում եք ժանյակագործել, ապա ձեր արքայադստրիկի  համար գործեք գեղեցիկ ձևվածքներով բլուզներ:   Ձեր էքսպերիմենտներում չչրաշահեք  գույները, բայց  դրա հետ մեկտեղ նաև մի մոռացեք, որ 2012-ի նորաձևությունը պահանջում է խաղ կոնտրաստների հետ: Սև ու սպիտակի կլասիկ համադրությունները ակտուալ կլինեն ինչպես ձմռանը, այնպես էլ ամռանը: Գրպաններով և կնոպկաներով ջինսե  տաբատները շատ ֆունկցիոնալ են և հարմարավետ: